Artstem College

Վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի շնորհավորական ուղերձը

ArtSTEM վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

«Սիրելի’ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասավանդողներ, ծնողներ ու տատիկ-պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամենագեղեցիկ տոնը՝ Սեպտեմբերի 1-ը։

Թող այսօրվա լուսաբացը ջերմացնի բոլորիս սրտերը և բոլորս մեծ հուզմունքով կրկին շտապենք կրթօջախներ՝ տոնելու գիտելիքի տոնը, նշելու նորեկների բարի գալը՝ դեպի պայծառ ապագա։

Թող ուսումնատենչ հայ ազգի զավակներն աշխարհի տարբեր անկյուններում առաջին անգամ ոտք դնելով գիտության տաճարի շեմին` բարձր գիտակցությամբ ու բաց սրտով առաջ շարժվեն պարտքի ամենայն զգցումով, որ յուրաքանչյուր ստացած գիտելիք պետք է ծառայեցնեն մեր հայրենիքի հզորացմանը, մեր երկրի լուսավոր ապագային։

Բոլորիս բարի երթ մեր սուրբ գործում՝ կրթվելու և կրթելու»։