Artstem College

Ինչպե՞ս ենք նշում Մայրենի լեզվի միջազգային օրը

1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։

Այս տարի՝ 2020 թվականի փետրվարի 21-ին, ԱրտՍՏԵՄ վարժարանում անսովոր իրարանցում էր: Բոլորը զբաղված էին ինչ-որ գործերով. զարդարում էին վարժարանի ճեմասրահը, աշակերտներն ուսուցիչների հետ փորձերով էին տարված, և վերջապես երեկոյան բոլորը հավաքվեցին, և սկսվեց միջոցառումը: