Մեր մասին

Բարի գալուստ ArtSTEM վարժարան:
ArtSTEM-ն ինտերակտիվ ուսումնական միջավայր է, որն ուղեկցվում է իրական կյանքում նախագծային սկզբունքով կատարվող գործնական գիտափորձերով և արվեստային գործունեությամբ: Այս հետազոտական և տարբերակված բնույթի ուսուցումը խթանում է հետաքրքրասիրությունը, նպաստում ստեղծագործական, երևակայական և հայտնագործական ունակությունների զարգացմանը: Աշակերտները կսովորեն երևույթների գործառնության սկզբունքը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին կառուցվածքը: Յուրացնելով STEM ուսումնական ծրագիրը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում՝ նրանք կբացահայտեն սարքավորումների, ձգողականության և էլեկտրաէներգիայի աշխարհը: Աշակերտները կներգրավվեն արվեստային գործունեության մեջ՝ կսովորեն գծագրություն, նկարչություն և քանդակագործություն: Նրանք կարող են ըստ ընտրության մասնակցել համակարգչային ծրագրերի ստեղծման, ռոբոտատեխնիկայի, մեխանիզմների հետ աշխատանքի, 3D տպագրության և հրթիռային տեխնիկայի ուսումնասիրության երկարօրյա դասընթացների:
Ծրագիրը գործում է ՀՀ պետական կրթական ծրագրերին զուգընթաց:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1-ին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
.Ծնողի դիմում
. Ծնողի անձնագրի պատճենը
.Երեխայի ծննդյան վկայականի
կամ անձնագրի պատճենը
. Երեխայի 3 ստանդարտ լուսանկար
. Տեղեկանք բնակավայրից
.Բժշկական տեղեկանք
Ինչ ենք մենք առաջարկում

Թատերական արվեստ / պոեզիա
Երգ / երաժշտություն
Պարարվեստ
Կավագործություն
Ֆոտոարվեստ / ֆոտոլրագրություն
Դիզայն
Շախմատ
Ֆուտբոլ
Արևելյան մարտաձևեր
Լող
Ապահով և հարմարավետ երկկողմանի տեղափոխում
Ցանկության դեպքում՝ տաք սնունդ 1-3 անգամ)
Դասապատրաստում
ԼԵԶՈՒՆԵՐ
Կրթության լեզուն գրական հայերենն է: 1-ին դասարանից խորացված ուսումնասիրվում են անգլերենը և ռուսերենը: