Artstem College

Մեր հաջողությունները շախմատի ասպարեզում

Ապրիլ-մայիս ամիսներին ArtSTEM վարժարանում մեկնարկեց շախմատի առցանց 5 մրցաշար, որի ժամանակ մեր բոլոր դասարանի սաները հնարավորություն ունեցան մրցել միմյանց հետ։

1-ին մրցաշարի հաղթողներն են՝ 4րդ դասարանի Վարդանյան Լիլիթը (1-ին տեղ) և Բաբաջանյան Արենը (2-րդ տեղ), 2րդ դասարանի Սարգսյան Սյուզաննան (3-րդ տեղ)։

2-րդ մրցաշարի հաղթողներն են՝ 4րդ դասարանի Հայկ Գևորգյանը (1-ին տեղ), 2-րդ դասարանի Նարեկ Մուրադյանը (2-րդ տեղ), 3-րդ դասարանի Աննա Իգիթյանը (3-րդ տեղ):

3-րդ մրցաշարի հաղթողներն են՝ 4րդ դասարանի Գրիգորյան Ռաֆայելը (1-ին տեղ), 3րդ դասարանի Իգիթյան Աննան  (2-րդ տեղ)  և 2րդ դասարանի Մուրադյան Նարեկը (3-րդ տեղ)։

4-րդ մրցաշարի հաղթողներն են ՝ 4-րդ դասարանի Վարդանյան Լիլիթը (1-ին տեղ), Գաբրիելյան Էդգարը (2-րդ տեղ) և Գևորգյան Հայկը (3-րդ տեղ)։

Եզրափակիչ մրցաշարում 1-ին տեղի համար, ինչպես միշտ, թեժ պայքար ծավալվեց։

Շնորհավորում ենք հաղթողներին ՝ 2-րդ դասարանի Մուրադյան Նարեկին (1-ին տեղ), 3-րդ դասարանի Իգիթյան Աննային (2-րդ տեղ) և 4-րդ դասարանի Գաբրիելյան Էդգարին (3-րդ տեղ)։