Այսօր ArtSTEM վարժարանի գրադարանը հարստացավ ռուսաց լեզվի և գրականության տարբեր դասարանների համար նախատեսված մոսկովյան դասագրքերով, ինչպես նաև ռուսական գեղարվեստական գրականության արժեքավոր գրքերով:

Նվիրատվության հեղինակը Երևանում ″Дом Москвы″ մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն է:

Տեղի ունեցած փոքրիկ միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկան վարժարանի սաները, իրենց շնորհակալական խոսքն ասեցին վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանը և ռուսաց լեզվի ուսուցիչուհի Սոնյա Հակոբյանը: