Artstem College

Վարժարանի հոգեբանական ծառայության մասին

Մեր վարժարանում գործում է հոգեբանական ծառայություն, որի նպատակն է աջակցել կրթական գործընթացի մասնակիցներին, ապահովել առողջ և աջակցող ուսումնական միջավայր:

Մենք աշխատում ենք ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների, ծնողների և վարչակազմի հետ: Ուսուցիչներին և վարչակազմին անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն: Կարևորում ենք ծնողների կարիքները՝ կապված ուսումնական գործընթացի հետ և, միասնական աշխատանքի շնորհիվ, նպաստում ենք դպրոցում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը և պահպանմանը: Սովորողների հետ աշխատելով, ինչպես խմբային, այնպես էլ անհատական, հաղթահարում ենք հուզական խնդիրները, որոնք կարող են խանգարել ուսումնական պրոցեսին:

Ինչպիսի՞ աշխատանքներ ենք կատարում մեր սաների հետ։

1․ ախտորոշիչ,
2․ կանխարգելող,
3․ զարգացնող,
4․ շտկող,
5․ սոցիալ-վերահսկողական,
6․ լուսավորչական աշխատանքներ:

Ախտորոշիչ աշխատանքները հիմնականում ուղղված են լինում կոնկրետ անձի կամ խմբի հոգեբանական վիճակի նկարագրությանը: Կանխարգելող աշխատանքների շրջանակում ցուցաբերվում է այնպիսի մասնագիտական աջակցություն, որը կկանխի կանխատեսվող խնդիրները: Զարգացնող աշխատանքների շրջանակում ստեղծվում է զարգացնող միջավայր, որի արդյունքում զարգանում է աշակերտների իմացական, հուզական, սոցիալ-անձնային ոլորտը:

Խորհրդատվական աշխատանքները ընդգրկուն են, տրամադրվում են ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցներին, այդ թվում վարչակազմին:

Մեր վարժարան ընդունվող աշակերտների հետ անցկացվում է հոգեբանական հարցազրույց և անկետավորում, որի արդյունքում որոշվում է երեխայի իմացական, հուզա-կամային ոլորտը, դպրոցի պատրաստվածության աստիճանը:

1․ Մեր տարրական դպրոցում հոգեբանական աջակցությունն ու աշխատանքը ուղղված է դպրոցում սովորողների հարմարվելուն, ուսումնական գործունեության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, ճանաչողական և ուսումնական մոտիվացիայի բարձրացմանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

2․ Հիմնական կամ միջին դպրոցում հոգեբանական աշխատանքները ուղղված արժեքային համակարգի ձևավորմանը, կառուցողական հարաբերությունների կայացմանը և բարոյահոգեբանական բարենպաստ միջավայրի պահպանմանը:

3․ Ավագ դպրոցում հոգեբանական աշխատանքները ուղղված են մասնագիտական կողմնորոշման խնդիրների լուծմանը, մասնագիտական ինքնորոշմանը, ինքնաճանաչման խնդիրների լուծման հարցում նրանց աջակցելուն, սոցիալ- հոգեբանական կոմպետենտության զարգացմանը և նպատակադրման կարողությունների զարգացմանը:

Մեր դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում աշակերտների, ուսուցիչների, ծնողների առողջ և հոգեբանական կայուն միջավայրի ապահովմանը:

Էլեն Դավթյան – ArtSTEM վարժարանի հոգեբան