Artstem College

ArtSTEM վարժարանի սաները Բուսաբանական այգում

Սեպտեմբերի 27-ին ArtSTEM վարժարանի սաները այցելեցին Երևանի բուսաբանական այգի։ Երեխաներն այնտեղ ծանոթացան Երկրագնդի բուսաաշխարհագրական տարբեր տարածաշրջաններից ներմուծված յուրատեսակ բուսատեսակների, ստացան տեղեկություններ վայրի դեղատու, դեկորացիոն և բազմաթիվ այլ տեսակների մասին։ Բուսաբանական այգու աշխատակցուհին երեխաներին ներկայացրեց մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, որոնք ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Երեխաները հրաշալի ժամանակ անցկացրեցին Բուսաբանական այգում, վերադարձան դպրոց` տպավորված բնության չքնաղ երանգներով։