Artstem College

ArtSTEM վարժարանի սաները Էկզոտարիումում

ArtSTEM վարժարանը շարունակում է կազմակերպել հետաքրքիր և ուսուցողական այցելություններ իր սաների համար։ Այս անգամ՝ նոյեմբերի 22-ին, ArtSTEM վարժարանի սաները հյուրընկալվեցին 2005 թվականից Երևանում հիմնադրված Էկզոտիկ կենդանիների կենտրոն՝ Էկզոտարիում։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով շրջեցին կենտրոնում, մոտիկից շփվեցին կենդանիների՝ նապաստակների, ծովախոզուկների, կապիկների հետ, տեսան բազմազան օձեր, մողեսներ, կրիաներ։