Երկիրը ուժեղ և կայուն է, եթե ունի նվիրյալ մասնագետներ։

Հսկայական և անգնահատելի է ուսուցիչների կատարած աշխատանքը👩‍🏫։

Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր ունենք և վաղն էլ ունենալու ենք իրենց գործի մեջ հմուտ և արհեստավարժ մասնագետներ👌։

Իր մասնագիտությանն ու երեխաների նվիրյալներից է ArtSTEM վարժարանում Science առարկան դասավանդող երեխաների սիրելի ընկեր Աբգարյանը։
Նրա դասերն անցնում են հետաքրքիր՝ լի բուռն քննարկումներով և գործնական փորձերով։

Ահա թե ինչպես են մեր վարժարանի 5-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրում կենսոլորտ թեման👇

Արտագնա դասի շրջանակներում երեխաները գնացել էին այգի։ Ուսուցչի հրահանգով նրանք սկսեցին փնտրել տարբեր տեսակի բույսեր և կենդանիներ՝ զատիկ, խխունջ, թիթեռ, որդեր, մրջյուն, տերևներ, փչակներ, ծառի կեղևներ, կաղին🐌🦋🐛🌱🍀։

Դրանց մասին ուսուցչից ստացան հետաքրքիր տեղեկատվություն։

Վերջում երեխաները ընկեր Աբգարյանի օգնությամբ անձրևի հավանականության կանխատեսում արեցին և գնացին դասը շարունակելու լսարանում։