Artstem College

STEAM առարկաների մեջ science (գիտություն) առարկան ամենաառանցքայիններից է

STEAM առարկաների մեջ science (գիտություն) առարկան ամենաառանցքայիններից է📗։

Առարկան դասավանդվում է՝ սկսած առաջին դասարանից։

Այս դասի շրջանակներում առաջին դասարանի բալիկներն ուսումնասիրեցին բույսի կառուցվածքը🌱🌿։

Որպիսի մատուցվող նյութը լավ տպավորվի, ուսուցչուհին հանձնարարեց նկարել բույսի արմատը, ցողունը, տերևները, ծաղիկն ու պտուղը🌺։

Երեխաները հասկացան, որ պետք է հնարավորինս հոգ տանել բնության մասին, խնամել ծառերն ու ծաղիկները։

Չէ՞ որ հենց բուսական աշխարհի շնորհիվ ենք մենք շնչում թթվածին։ Չէ՞ որ հենց նրանք են կլանում ածխաթթու գազը։

Ինչպես տեսանք, գիտություն առարկան երեխաներին բացատրվում է իրենց հասանելի մակարդակով, միևնույն ժամանակ այնքան տպավորիչ և հետաքրքիր եղանակով, որ բալիկները հաստատ չեն մոռանա 😊