Engineering (ճարտարագիտություն) առարկան ArtSTEM վարժարանում անցնում են սկսած առաջին դասարանից։

Այն փոխկապակցված է science առարկայի հետ։ Կարելի է ասել, որ engineering առարկան science առարկայի ընթացքում ստացած գիտելիքները պրակտիկ ամրապնդելու եղանակ է։

Առարկան դասավանդում է Դավիթ Գաբոյանը։

Առարկան զարգացնում է երեխաների կառուցողական, ճարտարագիտական, գծագրական ու հաշվարկային, այսինքն՝ նախագծման հմտությունները։

Ուսուցիչն ավարտել է ԵՊՃՀ-ի Էլեկտրոտեխնոլոգիական ֆակուլտետը, մասնագիտությամբ էլեկտրոտեխնիկ-ինժեներ է։

Ինչպես նշում է ուսուցիչը, երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել բարդ չէ, քանի որ առարկան ինքնին անչափ հետաքրքիր է։ Չկա մի երեխա, ում չհետաքրքրի առարկան։

Ուսուցիչն աշխատում է թիմային եղանակով և թիմերը հաճախ մրցում են իրար հետ, իսկ լավագույն աշխատանքները ցուցադրվում են վարժարանում։

Տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպվում են ցուցահանդեսներ, որտեղ սաները ներկայացնում են իրենց պրոյեկտները։