Artstem College

Ամալյա Նալբանդյան

Ծանոթացե’ք, Ամալյա Նալբանդյանն է՝ ArtSTEM վարժարանի տրամաբանություն, (սկսած 3-րդ դասարանից մինչև վերջ) technology (համակարգչային հմտություններ) (2֊րդ դասարանից մինչև վերջ) և մենթալ մաթեմատիկա (1֊ին և 2֊րդ դասարաններ) առարկաների ուսուցչուհին։

Մասնագիտությամբ՝ ծրագրավորող։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում։

Տիկին Նալբանդյանն ունի յուրաքանչյուր առարկայի համար տարիների ընթացքում մշակած իր փորձված և աշխատող մեթոդները։

Յուրաքանչյուր դասից առաջ նա կազմում է դասի պլանը, սահմանում՝ նպատակը, իսկ դասից հետո վերլուծում է՝ արդյո՞ք իրականացրել է պլանը և հասել նպատակին։

Տիկին Նալբանդյանի դասերն անցնում են բուռն քննարկումներով, ուսուցիչը լսում է ԲՈԼՈՐԻՆ, քննարկվում են բոլորի տարբերակները, վերլուծվում՝ սխալները։

Նա մեր վարժարանի ամենահոգատար և համբերատար ուսուցչուհին է

Պատահական չէ, որ սաներն այդքան շատ են սիրում իրենց ուսուցչուհուն։