Artstem College

Անի Պողոսյան

Անի Պողոսյանը վարժարանի հոգեբաններից մեկն է։

Վարժարանի հոգեբաններից յուրաքանչյուրն ունի երեխաներին հասկանալու, նրանց հետ անմիջական ու ջերմ հարաբերություններ հաստատելու իր մեթոդն ու գաղտնիքը։

Անիին երեխաներն ընդունում են որպես իրենց ավագ ընկերոջ, երբեմն՝ վստահում ամենանվիրական գաղտնիքները։

Իր աշխատանքի ընթացքում հոգեբանը հաշվի է առնում երեխաների տարիքային առանձնահատկություններին բնորոշ օրինաչափությունները, բոլոր երեխաներին ցուցաբերում է անհատական մոտեցում, հաշվի է առնում յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները։

Մասնագետին հաջողվում է ստեղծել այնպիսի ընկերական և մտերմիկ մթնոլորտ, որ երեխաներն անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը, բարձրաձայնում հուզող հարցերն ու դրանք քննարկում իր հետ։

Անին անչափ սիրում է իր աշխատանքը, ներդնում է մեծ էներգիա, և ինչպես ինքն է նշում, մի քանի անգամ ավել ետ է ստանում երեխաներից։

Դա էլ հենց իր հաջողության և երեխաների հետ ունեցած անմիջական ու ջերմ հարաբերությունների գաղտնիքն է։