Earth Science առարկայի դասաժամին 5-րդ դասարանի սաներն ընկեր Աբգարյանի հետ ուսումնասիրել են մարդու ոչ ճիշտ տնտեսական գործունեության հետևանքով էրոզիայի ծավալների մեծացումը և որպես հետևանք՝ էկոլոգիական հիմնախնդիրների առաջացումը։ Նախագծի ընթացքում սաները՝
Սովորել են, թե ինչ է էրոզիան;
Ուսումնասիրել են հողի էրոզիան;
Տեղեկացել են, թե ինչի հետևանքով է առաջանում այն;
Կատարել են էրոզիոն էֆեկտի հետազոտություն՝ խմբային աշխատանքի միջոցով։
Յուրաքանչյուր խմբի տրվել է մարդու սխալ տնտեսական գործունեության մի սցենար, ու ջրին հող ավելացնելով, սաներն ուսուցչի օգնությամբ հետազոտել են՝ ինչպես է յուրաքանչյուր սցենարի դեպքում աղտոտվում մոտակա ջրային ավազանը։ Սաներից յուրաքանչյուրն առաջարկել է խնդրի լուծման իր եղանակը,դրանք քննարկվել են՝ սկզբում աշխատանքային խմբում,ապա հետազոտող ողջ դասարանի հետ։