Կորպորացիաներին ու ընկերություններին հարկավոր չեն պարզապես ինժեներներ

By admin | 13/04/2023

Կորպորացիաներին ու ընկերություններին հարկավոր չեն պարզապես ինժեներներ: Նրանք փնտրում են ինժեներական մտածելակերպով, կառավարչական հմտություններով օժտված ճկուն մասնագետներ: Այսպիսի մասնագետների նախապատրաստմանն օգնում է STEM (Science, Technology, Engineering, Mathematics) համակցված կրթական մոդելը: ArtSTEM-ում Ձեր երեխան ոչ միայն կստանա որակյալ ու մրցունակ գիտելիքներ այս գիտակարգերում, այլև կհասկանա ու կսիրի արվեստը: 📚 Իսկ գիտելիքի յուրացման համար տեսական դասապրոցեսին զուգահեռ…

Բեմադրություն՝ «ԱՊՐԵԼ»

By admin | 19/06/2022

Ներկանացում ArtSTEM վարժարանի 5-րդ և 6-րդ դասարանի սաների մասնակցությամբ։ Ռեժիսոր Անահիտ Թոփուզյան Այս ներկայացման մեջ պատահական չէ ոչինչ։ Պատահական չէ ներկայացման անունը՝ 《ԱՊՐԵԼ》։ Ապրել հանուն մեր ազգի և երկրի ապագայի, ԱՊՐԵԼ հանուն հզոր հայրենիքի, հանուն անմահացած հերոսների, հանուն նոր սերունդների՝ մեր պատմական հողում ապրելու ու արարելու արդար իրավունքի։ Պատահական չէր միջին դասարանի սաների կողմից բեմականացումը։…

Բյուրականի Աստղադիտարանի տնօրենի այցը ArtSTEM վարժարան

By admin | 06/06/2022

Օրերս աստղագիտական կրթական ծրագրի շրջանակներում ArtSTEM վարժարան այցելեց Բյուրականի Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Հանդիպմանը մասնակցեցին երկրորդից վեցերորդ դասարանի սաները, ծավալվեց հետաքրքիր բովանդակալից զրույց աստղերի և տիեզերքի մասին։Մեր սաներն աչքի ընկան իրենց գիտելիքներով և մեծ ակտիվությամբ։Պարոն Միքայելյանը սիրով պատասխանեց մեր սաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին և առաջարկեց վարժարանում հիմնել «Պատանի աստղագետի» ակումբ։ Հանդիպումն անցավ շատ ջերմ ու…

«Հրաժեշտ Այբբենարանին» 2021-2022 ուս․տարի

By admin | 02/06/2022

Առաջին դասարանցիների ևս մեկ սերունդ հրաժեշտ տվեց Այբբենարանին։ Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Ձեզ բարի երթ, սիրելի՛ փոքրիկներ։

Վերածնվող Հայաստան

By admin | 09/05/2022

Օրեր առաջ ArtSTEM վարժարանում տեղի ունեցավ 《Վերածնվող Հայաստան》 խորագրով միջոցառում։ Բավական էր ներկա գտնվել միջոցառմանը, որպեսզի տեսնեիք, թե որքան սեր կա երեխաների մեջ առ հայրենիք, որքան հույս և հավատ հզոր հայրենիք կերտելու համար։ Հենց այս սերունդն է կերտելու Վերածնվող Հայաստանը։

Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է

By admin | 21/03/2022

ArtSTEM վարժարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Չարենցի ծննդյան 125 ամյակին։ Մասնակցում են ինչպես աշակերտները, այնպես էլ վարժարանի ուսուցիչները։ Ուսուցիչները խոսեցին Չարենցից, նորովի բացահայտեցին նրա ստեղծագործությունները, իսկ սաներն արտասանեցին իրենց սիրելի բանաստեղծությունները։ Դիտե՛ք և մեծ բավականություն կստանաք։

Գիրք նվիրելու օր

By admin | 22/02/2022

2008 թվականից սկսած Հայաստանում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ` 《Գիրք նվիրելու օր》, որը վերածվել է իսկական տոնի։ Այն դարձել է երեխաների սիրելի տոներից մեկը և ամեն տարի նշվում է նաև մեր վարժարանում։ Տոնը նշվում է փետրվարի 19-ին` հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Այս տարի ևս երեխաները նվիրեցին և ստացան իրենց սիրելի գրքերը։ Այս…

Ամանոր 2021

By admin | 31/12/2021

Այս տարի ArtSTEM վարժարանի ամանորյա բարձր տրամադրությունն ապահովեցին վարժարանի ամենափոքր սաները։ Առաջին դասարանի սաները բեմադրեցին փոքրիկ ներկայացում, իսկ երկրորդ դասարանի սաները պատրաստել էին անգլերեն տոնական միջոցառում։ Ավարտին Ձմեռ պապիկը նվերներ բաժանեց երեխաներին իրենց առաջադիմության և ստացած գիտելիքների համար։ Թող որ եկող տարին լինի այնքան պայծառ, այնքան դրական ու լուսավոր, որքան երեխաների բարձր տրամադրությունն էր։

Լուծվող և չլուծվող նյութեր

By admin | 17/10/2021

Առարկա՝ գիտություն (Science) Թեմա՝ Լուծվող և չլուծվող նյութեր Դասարան՝ 2-րդ Տնային աշխատանք՝ գիտափորձ Երկրորդ դասարանի սաների տնային հանձնարարությունն էր ուսուցչի հանձնարարած նյութերը լուծել ջրում և որոշել դրանց լուծելիության աստիճանը։

Հայոց լեզվի բաց դաս

By admin | 17/10/2021

Ուսուցչուհի` Սյուզաննա Աբրահամյան ArtSTEM վարժարանում յուրաքանչյուր ամսվա ավարտին տարբեր առարկաներից ստացված գիտելիքներն անփոփվում են բաց դասերի միջոցով։ «Գոյական անուն» թեմայով Հայոց լեզվի բաց դասին կիրառվեցին մի շարք նոր մեթոդներ դասն ավելի հետաքրքիր և տպավորիչ դարձնելու համար։ Մեթոդներից մեկն անձամբ մշակել էր 11-րդ դասարանի սաներից Լևոնը։ Նա առանձնացրել էր առօրյա խոսքում հազվադեպ կիրառվող գոյականներ, գրել էր…