Վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի շնորհավորական ուղերձը
ArtSTEM վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 《Սիրելի’ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասավանդողներ, ծնողներ ու տատիկ-պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամենագեղեցիկ տոնը՝ Սեպտեմբերի 1-ը։ Թող այսօրվա լուսաբացը ջերմացնի բոլորիս սրտերը և բոլորս մեծ հուզմունքով կրկին շտապենք կրթօջախներ՝ տոնելու գիտելիքի տոնը, նշելու նորեկների բարի գալը՝ դեպի պայծառ ապագա։ Թող ուսումնատենչ հայ ազգի զավակներն…
STEAM
#STEAM-ը ստեղծում է ուսուցման այնպիսի միջավայր, որում բոլոր աշակերտները կարող են ներգրավվել և իրենց ներդրումն ունենալ։ Ի տարբերություն կրթության ավանդական մոդելների, STEAM կրթությունը միավորում է առարկաները` պահելով դասերի միջև տրամաբանական կապը։ Այս ամբողջական մոտեցման արդյունքում աշակերտների ուղեղի 2 կիսագնդերը միաժամանակ աշխատում են հավասարաչափ։ STEAM-ը օգտակար է միջնակարգ դպրոցի աշակերտների համար բարձրագույն կրթություն ստանալիս հաջողությունների հասնելու…
Սեպտեմբերի 1 (2021-2022 ուս․ տարի)
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 1-ին ArtSTEM վարժարանում հաճելի իրարանցում էր։ Հուզված և սպասումով լի աչուկներ, ուրախ ժպիտներ, անմոռանալի գեղեցիկ օր: Բարի երթ ձեզ, սիրելի’ փոքրիկներ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում STEAM
#STEAM ծրագիրն այսօր համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում: Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում ծրագիրը կիրառվում է ոչ միայն ԲՈՒՀ-երում, այլ նաև դպրոցներում և նախակրթարաններում: Ձեզ ենք ներկայացնում այն երկրների ցանկը (ցանկն ամբողջական չէ), որտեղ կիրառվում է STEAM #կրթական #համակարգը👇 🔹Ամերիկայի Միացյան Նահանգներ 🔹Մեծ Բրիտանիա 🔹Գերմանիա 🔹Ֆրանսիա 🔹Ավստրիա 🔹Նորվեգիա 🔹Բելգիա 🔹Դանիա 🔹Շվեդիա 🔹Ֆինլանդիա 🔹Սինգապուր 🔹Իսրայել 🔹Չինաստան 🔹Վրաստան…
Միջառարկայական կապի պահպանում
#STEAM_կրթության առանցքային կողմերից մեկը միջառարկայական կապի պահպանումն է։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում։ Մի դասաժամի ընթացքում երեխաների ուսումնասիրած թեման ամրապնդվում է մյուս առարկաների ժամանակ։ 《Երկրի մակերևույթի հիմնական ձևերը, լեռներ և հրաբուխներ》 թեմայի շրջանակներում #Engineering (#ճարտարագիտություն) առարկայի դասաժամին սաները պատրաստել են հրաբուխի մակետ, իսկ #Science (#գիտություն) առարկայի դասաժամին՝ կատարել են հրաբուխի առաջացման գիտափորձ։ Աշակերտները նախագծել են…
էրոզիա
Earth Science առարկայի դասաժամին 5-րդ դասարանի սաներն ընկեր Աբգարյանի հետ ուսումնասիրել են մարդու ոչ ճիշտ տնտեսական գործունեության հետևանքով էրոզիայի ծավալների մեծացումը և որպես հետևանք՝ էկոլոգիական հիմնախնդիրների առաջացումը։ Պրոյեկտի ընթացքում սաները Սովորել են, թե ինչ է էրոզիան; Ուսումնասիրել են հողի էրոզիան; Տեղեկացել են, թե ինչի հետևանքով է առաջանում այն; Կատարել են էրոզիոն էֆեկտի հետազոտություն՝ խմբային աշխատանքի…
Ջրի շրջապտույտ
ArtSTEM վարժարանի 1֊ին դասարանի սաների ոգևորությունն աննկարագրելի էր 🤩 #Science առարկայի դասաժամին երեխաներն իմացան՝ ինչ է ջրի շրջապտույտը։ 🌊 Ուսուցիչը պատմեց թեմայի մասին, հետո մուլտֆիլմ դիտեցին, ապա՝ գիտափորձ կատարեցին։Տարայի մեջ եռման ջուր լցրին, մեջը դատարկ սրվակ դրեցին ու հերմետիկ փակեցին։ Որից հետո վրան սառույցի մեծ կտոր դրեցին ու թողեցին մինչև դասի ավարտ։ Ջրի կատարած շրջապտույտի…
Արվեստի դասաժամեր
Մեր վարժարանի անունն արդեն հուշում է՝ որքան կարևոր և առանցքային նշանակություն ունի արվեստը սաների ուսումնական պրոցեսում։ Եթե sceince (գիտություն), technology (տեխնոլեգիա), engineering (ճարտարագիտություն), mathematics (մաթեմատիկա) առարկաները զարգացնում են երեխայի ուղեղի ձախ կիսագունդը, ապա արվեստին վերաբերող առարկաները զարգացնում են աշակերտների կրիատիվությունն ու ստեղծագործական միտքը՝ նաև ուղեղի աջ կիսագունդը։ 🧠 Արվեստի դասաժամեր երեխաներն ունեն՝ սկսած 1-ին դասարանից։ Կից ցուցադրված նկարներում մեր…
Ճարտարագիտություն
Առարկա՝ engineering (ճարտարագիտություն) Դասարան՝ 2- րդ Թեմա՝ 《կամուրջներ》, 《կամուրջների տեսակները, կառուցվածքը》 Սաներին ներկայացվել է թեման, սահիկաշարով դիտել են տարբեր կամուրջներ, ընտրել են իրենց դուր եկած կամուրջը, համապատասխան նյութը, նախագծել և պատրաստել։ Գնահատե’ք մեր սաների կատարած աշխատանքը։
2020-2021 ուս․ տարվա ավարտ
Ահա ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, երեխաների ևս մեկ սերունդ շուրջ 1 տարի կրթություն ստացավ ArtStem վարժարանում։ 📚📚 Այս տարի, միջոցառումը կազնապերպվեց վարժարանի բակում։ 🌼 Միջոցառումը սկսվեց պարի հաշվետու համերգով։ Սաները ցույց տվեցին ողջ տարվա ընթացքում իրենց սովորած պարերը` հայկական, ռուսական, վրացական, ժամանակակից։ 💃 Ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ուսուցիչները։ Սաները երգեցին հայրենասիրական, ազգագրական երգեր,…