Այսօր մեր գրադարանը համալրվեց

By admin | 23/09/2020

Այսօր ArtSTEM վարժարանի գրադարանը հարստացավ ռուսաց լեզվի և գրականության տարբեր դասարանների համար նախատեսված մոսկովյան դասագրքերով, ինչպես նաև ռուսական գեղարվեստական գրականության արժեքավոր գրքերով: Նվիրատվության հեղինակը Երևանում ″Дом Москвы″ մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն է: Տեղի ունեցած փոքրիկ միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկան վարժարանի սաները, իրենց շնորհակալական խոսքն ասեցին վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանը և ռուսաց լեզվի…

Սեպտեմբերի 1

By admin | 16/09/2020
,

Մեր հաջողությունները շախմատի ասպարեզում

By admin | 12/06/2020

Ապրիլ-մայիս ամիսներին ArtSTEM վարժարանում մեկնարկեց շախմատի առցանց 5 մրցաշար, որի ժամանակ մեր բոլոր դասարանի սաները հնարավորություն ունեցան մրցել միմյանց հետ։ 1-ին մրցաշարի հաղթողներն են՝ 4րդ դասարանի Վարդանյան Լիլիթը (1-ին տեղ) և Բաբաջանյան Արենը (2-րդ տեղ), 2րդ դասարանի Սարգսյան Սյուզաննան (3-րդ տեղ)։ 2-րդ մրցաշարի հաղթողներն են՝ 4րդ դասարանի Հայկ Գևորգյանը (1-ին տեղ), 2-րդ դասարանի Նարեկ Մուրադյանը…

Անգլերեն լեզվի կատարելագործման դասընթաց

By admin | 01/06/2020

Հայտարարում ենք, որ վարժարանում կազմակերպվում են մեր սաների, ինչպես նաև ծնողների համար անգլերեն լեզվի կատարելագործման ամառային առցանց դասընթաց։ Դասընթացը կընթանա շաբաթական 3 անգամ՝ 1 ժամ տևողությամբ, 3 մակարդակով։ Վարողներ՝ TESOL Armenia կազմակերպության ղեկավար Doctor Frank-ը և TESOL Armenia-ի լավագույն շրջանավարտներ՝ Արմնեն ու Նարեն։ Գրանցվելու համար, խնդրում ենք, ուղարկել նամակ [email protected] էլ. հասցեին կամ դիմել վարժարանի…

1-ին դասարանի ավարտական առցանց միջոցառում

By admin | 18/05/2020

2019- 2020 ոսումնական տարվա վերջին շուրջ երկու ամիսները լուրջ մարտահրավեր էր ոչ միայն ուսուցիչների ու ծնողների, այլև բոլոր աշակերտների և հատկապես առաջին դասարանցիների համար։ Չնայած բոլոր դժվարություններին, միահամուռ ջանքերով հաղթահարվեցին բոլոր դժվարությունները և ահա մեր ամենափոքր սաները ներկայացնում են «արտակարգ հրժեշտ» առաջին դասարանին՝ արտակարգ դրության պայմաններում՝ ամեն ինչ առցանց…

Գիրք նվիրելու օրը մեր սաների բարեգործական այցը մանկական ուռուցքաբանության եւ արյան քաղցկեղի կենտրոն

By admin | 25/02/2020

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ArtSTEM վարժարանի սաները որոշեցին գրքեր նվիրել City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ /Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia/ բարեգործական հիմնադրամի շահառուներին եւ մանկական ուռուցքաբանության եւ արյան քաղցկեղի կենտրոնին, որ բուժում ստացող երեխաներն էլ անմասն չմնան այդ տոնից։ Սաները մեր շատ սիրելի հոգեբան ՝ Էլեն…

Ինչպես ենք նշում Մայրենի լեզվի միջազգային օրը

By admin | 21/02/2020

1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։ Այս տարի՝ 2020 թվականի փետրվարի 21-ին, ԱրտՍՏԵՄ վարժարանում անսովոր իրարանցում էր: Բոլորը զբաղված էին ինչ-որ գործերով. զարդարում էին վարժարանի ճեմասրահը, աշակերտներն ուսուցիչների հետ փորձերով էին տարված, և վերջապես երեկոյան բոլորը հավաքվեցին, և սկսվեց միջոցառումը:

Գիրք նվիրելու օր

By admin | 19/02/2020

2008 թվականից ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ԱրտՍՏԵՄ վարժարանն այդ երկու տոները միահյուսել էր իրար: ԱրտՍՏԵՄցիները զարմացրին բոլորին իրենց գիտելիքներով ու տաղանդով:

«Բաց դռների» օր

By admin | 28/05/2019

«Բաց դռների» օրը վարժարանում մի յուրօրինակ հաշվետվություն է սաների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, որ նրանք ձեռք են բերել ողջ ուսումնական տարվա ընթացքում STEM առարկաներից։ Երեխաները վարժ ու անկաշկանդ ներկայացնում են իրենց անցած «գիտական» ու «ինժեներական» նյութերը, որոնք ուղեկցվում են գիտափորձերով, դիդակտիկ նյութերով, իրենց ձեռքով պատրաստած էլեկտրական, մեխանիկական ուսումնական սարքավորումներով՝ հաճելիորեն զարմացնելով ու հիացնելով իրենց ծնողներին,…