Artstem College

Իսկ դուք գիտե՞ք շատրվանների…

Իսկ դուք գիտե՞ք շատրվանների ստեղծման պատմությունը կամ պատկերացում ունե՞ք, թե ինչ կառուցվածք են ունեցել դրանք դարեր առաջ: ArtSTEM-ի 5-րդ դասարանցիները ոչ միայն գիտեն, թե ինչպես են մթնոլորտային ճնշման միջոցով օդային հոսքեր կառավարում, այլև այդ գիտելիքի կիրառմամբ պարզագույն շատրվաններ են նախագծում ու պատրաստում և Science, Engineering, Technology առարկաների շրջանակում իրականացրած նախագծի մասին շնորհանդես ներկայացնում՝ խոսելով նաև փորձերի, սխալների և հաջողելու համար համառություն ու համբերություն ունենալու կարևորության մասին: