Artstem College

Հայոց լեզվի բաց դաս

Ուսուցչուհի` Սյուզաննա Աբրահամյան

ArtSTEM վարժարանում յուրաքանչյուր ամսվա ավարտին տարբեր առարկաներից ստացված գիտելիքներն անփոփվում են բաց դասերի միջոցով։

«Գոյական անուն» թեմայով Հայոց լեզվի բաց դասին կիրառվեցին մի շարք նոր մեթոդներ դասն ավելի հետաքրքիր և տպավորիչ դարձնելու համար։

Մեթոդներից մեկն անձամբ մշակել էր 11-րդ դասարանի սաներից Լևոնը։

Նա առանձնացրել էր առօրյա խոսքում հազվադեպ կիրառվող գոյականներ, գրել էր դրանք փոքր թղթերի վրա, գցել տարայի մեջ։

Խաղի մասնակիցները պետք է ասեին, թե ինչ առարկայի մասին է խոսքը։

Ներգրավված էին նաև ուսուցիչները։

Դասի շրջանակներում խաղացել են նաև 《Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր》 խաղը Learning Aps ծրագրի շնորհիվ։

Երեխաները պատասխանեցին թեմայի վերաբերյալ հարցերին և իրենց գիտելիքներով դարձան միլիոնատեր։

Դասարանում աշխույժ մթնոլորտ էր, մասնակցում էին բոլոր սաները։