Միջառարկայական կապի պահպանում

#STEAM_կրթության առանցքային կողմերից մեկը միջառարկայական կապի պահպանումն է։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում։ Մի դասաժամի ընթացքում երեխաների ուսումնասիրած թեման ամրապնդվում է մյուս առարկաների ժամանակ։ 《Երկրի մակերևույթի հիմնական ձևերը, լեռներ և հրաբուխներ》 թեմայի շրջանակներում #Engineering (#ճարտարագիտություն) առարկայի դասաժամին սաները պատրաստել են հրաբուխի մակետ, իսկ #Science (#գիտություն) առարկայի դասաժամին՝ կատարել են հրաբուխի առաջացման գիտափորձ։ Աշակերտները նախագծել են…

Read More

էրոզիա

Earth Science առարկայի դասաժամին 5-րդ դասարանի սաներն ընկեր Աբգարյանի հետ ուսումնասիրել են մարդու ոչ ճիշտ տնտեսական գործունեության հետևանքով էրոզիայի ծավալների մեծացումը և որպես հետևանք՝ էկոլոգիական հիմնախնդիրների առաջացումը։ Պրոյեկտի ընթացքում սաները Սովորել են, թե ինչ է էրոզիան; Ուսումնասիրել են հողի էրոզիան; Տեղեկացել են, թե ինչի հետևանքով է առաջանում այն; Կատարել են էրոզիոն էֆեկտի հետազոտություն՝ խմբային աշխատանքի…

Read More

Ջրի շրջապտույտ

ArtSTEM վարժարանի 1֊ին դասարանի սաների ոգևորությունն աննկարագրելի էր 🤩 #Science առարկայի դասաժամին երեխաներն իմացան՝ ինչ է ջրի շրջապտույտը։ 🌊 Ուսուցիչը պատմեց թեմայի մասին, հետո մուլտֆիլմ դիտեցին, ապա՝ գիտափորձ կատարեցին։Տարայի մեջ եռման ջուր լցրին, մեջը դատարկ սրվակ դրեցին ու հերմետիկ փակեցին։ Որից հետո վրան սառույցի մեծ կտոր դրեցին ու թողեցին մինչև դասի ավարտ։ Ջրի կատարած շրջապտույտի…

Read More

Արվեստի դասաժամեր

Մեր վարժարանի անունն արդեն հուշում է՝ որքան կարևոր և առանցքային նշանակություն ունի արվեստը սաների ուսումնական պրոցեսում։ Եթե sceince (գիտություն), technology (տեխնոլեգիա), engineering (ճարտարագիտություն), mathematics (մաթեմատիկա) առարկաները զարգացնում են երեխայի ուղեղի ձախ կիսագունդը, ապա արվեստին վերաբերող առարկաները զարգացնում են աշակերտների կրիատիվությունն ու ստեղծագործական միտքը՝ նաև ուղեղի աջ կիսագունդը։ 🧠 Արվեստի դասաժամեր երեխաներն ունեն՝ սկսած 1-ին դասարանից։ Կից ցուցադրված նկարներում մեր…

Read More

Ճարտարագիտություն

Առարկա՝ engineering (ճարտարագիտություն) Դասարան՝ 2- րդ Թեմա՝ 《կամուրջներ》, 《կամուրջների տեսակները, կառուցվածքը》 Սաներին ներկայացվել է թեման, սահիկաշարով դիտել են տարբեր կամուրջներ, ընտրել են իրենց դուր եկած կամուրջը, համապատասխան նյութը, նախագծել և պատրաստել։ Գնահատե’ք մեր սաների կատարած աշխատանքը։

Read More

Հրաժեշտ Այբբենարանին

Ահա և վերջ, ArtSTEM վարժարանի ևս մեկ սերունդ հրաժեշտ տվեց այբբենարանին 📖📖 Այս տարի 《Հրաժեշտ Այբբենարանին》 խորագրով միջոցառումը տեղի ունեցավ Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում։ Սաները արտասանեցին մայրենիին և այբբենարանին նվիրված բանաստեղծություններ, երգեցին երգեր, մեջբերեցին հայտնի հայ և արտասահմանյան գործինչների խոսքերը` ուղղված հայոց լեզվին, ինչպես նաև հանդիսավոր կերպով երդվեցին ՍԻՐԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ։…

Read More

ArtSTEM-ի 8 րդ դասարանի սաները «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում

2021 թ. ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը: «ArtSTEM» վարժարանի պատմության ուսուցչուհի Թեհմինե Մարտոյանի նախաձեռնությամբ դասընթացին մասնակցեցին նաև «ArtSTEM» վարժարանի 8-րդ դասարանի սաները, ինչպես նաև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմենուհի Եկմալյանը: Դասախոսություն կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի…

Read More

Սաների հաջողությունները

Մեր մեծ ընտանիքում՝ ArtSTEM վարժարանում, արդեն ավանդույթ է դարձել սաների հաջողությունները միասին նշելը: Օրերս մեր 5 րդ դասարանի սան Հայկը: գրեփլինգ սպորտաձևից զբաղեցրել է առաջին հորիզոնականը։  Շնորհավորում ենք և մաղթում նորանոր բարձունքներ:

Read More

Բաց դասգիտություն առարկայից

Այս անգամ էլ Science (գիտություն) առարկայի դասաժամին 6-րդ դասարանի սաները գիտափորձի միջոցով բացահայտեցին 3 տարբեր նյութերի՝ կերակրի աղի, սոդայի և շաքարավազի լուծելիության աստիճանը տաք և սառը ջրում։ Ուսուցչին հաջողվել է երեխաների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել գիտությունների նկատմամբ։ Առհասարակ երեխաների հետաքրքրվածությունը STEAM առարկաների նկատմամբ առանձնահատուկ է։ Սաները փորձերը կատարում են մեծ ոգևորվածությամբ։ Գիտափորձերը թույլ են…

Read More

Այցելություն Հայաստանի նկարիչների միություն

Մեր վարժարանի շնորհաշատ սաները Օրերս Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց 《Վերածնունդ》խորագրով մանկական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Art Stem վարժարանի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Վարդանյանի աշխատանքները։ Արվեստի նկատմամբ հետաքրքրություն Լիլիթը դրսևորել է դեռևս 3 տարեկան հասակում։ Լիլիթի դասընկերները ևս այցելեցին ցուցահանդես տեսնելու Լիլիթի ստեղծագործությունները։ Սաների համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց։ Ներկայացվեցին աշխատանքները, մեթոդները, նյութերը։ Լիլիթի աշխատանքներն աչքի…

Read More