Արտադպրոցական կյանք
Ռուսաց լեզվի Բաց դաս 2-րդ Ա դասարանում
Բաց դաս ռուսաց լեզու առարկայից ArtSTEM վարժարանի 2-րդ Ա դասարանում։ Ուսուցչուհի` Սոնյա Արտյոմովնա
Read MoreArtSTEM վարժարանի 5-9-րդ դասարանի սաների այցը Նժդեհի թանգարան
ArtSTEM վարժարանի 5-9-րդ դասարանի սաները հունիսի 3-ին այցելեցին Գարեգին Նժդեհի թանգարան։ Սաները ծանոթացան Նժդեհի կյանքին, գործունեությանը և գաղափարախոսությանը։ Թանգարանում ցուցադրված են անձնական իրերի եզակի նմուշներ։
Read MoreԱյցելություն Օշական
Առաջին դասարանցիների` ավանդույթ դարձած այցը Օշական։
Read MoreԱյցելություն Գրականության և արվեստի թանգարան
ArtSTEM վարժարանի երկրորդ և երրորդ դասարանի սաների այցը Գրականության և արվեստի թանգարան։ Թանգարանում երեխաները ծանոթացան գորգագործության պատմությանը, զարդանախշերին, դրանց նշանակությանը։ Էքսկուրսիայի վերջում նկարեցին իրենց պատկերացրած գորգը` իրենց դուր եկած զարդանախշերով։ Էքսկուրսավարին հատկապես զարմացրեց, թե որքան հմտորեն էին երեխաները, գույները խառնելով, մեկ այլ գույն ստանում, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր վարժարանի նկարչության ուսուցիչ Մանվել Մկրտչյանին։
Read MoreԱյցելություն «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի գործարան
Ճանաչողական էքսկուրսիա ArtSTEM վարժարանի 3-րդ դասարանի սաների մասնակցությամբ: 3-րդ դասարանի սաների համար օրը հագեցած էր և բովանդակալից: Ճանաչողական էքսկուրսիայի շրջանակներում նրանք շրջայց կատարեցին Աշտարակ քաղաքում գտնվող «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի գործարանում, ծանոթացան շոկոլադի ստեղծան պատմությանը, դիտեցին մուլտֆիլմ, քննարկեցին, ապա ճաշակեցին գործարանում արտադրվող համեղ շոկոլադները։ Երեխաները մեծ բավականություն ստացան հատկապես իրենց ձեռքով շոկոլադե սալիկների փաթեթավորման գործընթացում։ Գործարանի…
Read MoreԱյցելություն Գրականության և արվեստի թանգարան
ArtSTEM վարժարանի 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սաների այցը Գրականության և արվեստի թանգարան։ Ինչպես հուշում է մեր վարժարանի անվան առաջին մասը, մենք խիստ կարևորում ենք արվեստի դերը երեխայի գեղագիտական ճաշակի զարգացման հարցում։ Թատրոն առարկայի դասաժամին սաները վարժարանում ունեցել էին «Ես բեմանկարիչ եմ» թեմայով զրույց-քննարկում, ծանոթացել էին բեմական հագուստի տեսակներին։ Որպես թեմայի շարունակություն՝ սաներն այցելեցին թանգարան,…
Read MoreԱյցելություն «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրո
ArtSTEM վարժարանի 7- րդ, 8-րդ և 9-րդ դասարանի սաներն ուսուցչի ուղեկցությամբ 《Մհեր Մկրտչյան》 արտիստական թատրոնում դիտեցին Անատոլի Շվարցի 《2 թխկենին》ներկայացումը։ Ներկայացումից հետո արդեն դասասենյակում ուսուցչի հետ ծավալվեց քննարկում։ Քննարկեցին կերպարները, դերասանների խաղը և գրեցին շարադրություն։
Read MoreԱյցելությունները թանգարաններ
Այցելությունները թանգարաններ ArtSTEM վարժարանի լավագույն ավանդույթներից է։ Երեխաներն այդ կերպ ավելի հեշտ են ընկալում մատուցվող նյութը, միևնույն ժամանակ փորձում ենք երեխաների մեջ ձևավորել թանգարաններ ու մշակութային օջախներ այցելելու ավանդույթ դեռ մանկուց։ 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանի սաներն օրերս այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Երեխաները ծանոթացան նրա ստեղծագործություններին, զգացին այն մթնոլորտը, որում ապրել և ստեղծագործել է…
Read MoreԱրվեստի յուրահատուկ դասերը գրականության և արվեստի թանգարանում
Արթսթեմ վարժարանն ինտենսիվ համագործակցում է մի շարք թանգարանների ուսումնական, կրթական ծրագրերի հետ։ Մեր սաները հաճախակի հյուր են շատ տարբեր թանգարաններում, որը ոչ միայն բազմապատկում է նրանց արվեստի, գրականության, գեղագարվեստական գիտելիքները, այլև ձևավորում է նրանց գեղագիտական ճաշակն ու ճանաչողականությունը։
Read MoreԱրշավ դեպի Ամբերդ
Շատ ենք կարևորում արշավներն ու էքսկուրսիաները, որոնք սաների համար ճանաչողական, բազմակողմանի զարգացման և դաստիարակչական մեծ նշանակություն ունեն։ Երեխաները շրջեցին ու «բաց դաս» անցկացրեցին Ամբերդում, լսեցին պատմական ակնարկ, ինչպես նաև science-ի ուսուցիչը բացատրեց նրանց, թե ինչպես են հնում ապահովել բերդի ջրամատակարարումը։ Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու շրջակա միջավայրի բնությանն ու եղանակային պայմաններին։
Read More