Ուսումնական բաժին

ArtSTEM վարժարանը մշակել է ակադեմիական ուսումնական ծրագիր, որը թույլ կտա աշակերտներին հասնել գերազանց առաջադիմության: Մեր ուսումնական գործընթացը, ինչպես տարրական, այնպես էլ միջնակարգ և ավագ դպրոցում, ստեղծում է ամուր հիմք աշակերտների ապագա մրցակցային կյանքի բոլոր ասպեկտների՝ բարձրագույն կրթության, կարիերայի և, առհասարակ, ինքնահաստատման համար:

Ուսումնական ծրագրի ակնարկ

21-րդ դարի երեխային մենք չենք կարող հրամցնել 20-րդ դարի կրթություն, քանի որ նորօրյա սերունդը նորագույն տեխնոլոգիաների ժամանակակիցն է, ուստի դասավանդման գործընթացը և նյութը պետք է լինեն չափազանց հետաքրքիր և բավարարեն նոր սերնդի պահանջներին։ Ուսումնական ծրագիրը փոխադարձ կապ է ստեղծում Արվեստի, STEM-ի և նախաձեռնության միջև, նպատակ ունենալով նպաստելու Հայաստանի առաջադեմ քաղաքացու կայացմանը, ինչպես նաև երկրի տնտեսության և կայունության զարգացմանը:
Նախակրթարան

«Արեգ»-ը նախակրթարան և մանկական զարգացման կենտրոն է, որտեղ երեխաներին ներկայացվում է իրենց երևակայությունն ու հետաքրքրասիրությունը զարգացնող ArtSTEM-ը: Հատուկ մշակված գործնական նախագծերը և միջոցառումները հնարավորություն կտան փոքրիկ հետազոտողներին բացահայտելու և ճանաչելու կյանքի, արվեստի և գիտության հրաշալիքներն ապահով և հավասարակշռված միջավայրում:


Անձնական զարգացում
Անձնական զարգացումը մեծագույն պարտականություն և կարևորագույն տարր է ArtSTEM վարժարանի բոլոր մակարդակների համար: ArtSTEM-ի շրջանավարտները և այժմյա աշակերտները բարձր մակարդակով կտիրապետեն ողջամիտ դատողության, խոնարհության, անկեղծության, կարգապահության, քրտնաջան աշխատանքի համար՝ հպարտության, պատասխանատվության, հարգանքի,ստեղծարարության,սիրո դեպի ուսումը, հայրենիքի հանդեպ հավատարմության, էթիկայի, իմաստության,նախաձեռնության, ինքնամոտիվացիայի:

Հմտությունների զարգացում
ArtSTEM վարժարանում մեծ ուշադրություն է դարձվում հմտությունների զարգացմանը, ինչի նպատակն է շրջանավարտների ունակությունների և աշխատանքային շուկայի միջև գոյություն ունեցող բացի վերացումը: Որպեսզի գիտակ և արդյունավետ շրջանավարտը դառնա պատրաստված և պիտանի աշխատաքի համար, մենք կզարգացնենք անհրաժեշտ հմտություններ, հաշվի առնելով հայաստանյան և համաշխարհային գործատուների ներկա և ապագա աշխատանքային պահանջները:
Այդ նպատակով, մենք կզարգացնենք աշակերտի հետևյալ հմտությունները. հանրային խոսք, քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, ուշադրություն մանրամասների նկատմամբ, մարդկանց կառավարում, նախագծերի կառավարում, թիմային և անկախ աշխատանք, ռիսկերի կառավարում, նախաձեռնություն, խաղաղ բանակցություն։

Նախապատրաստում ստանդարտացված թեստերի հանձնմանը
Ստանդարտացված թեստերի գերազանց միավորներով աշակերտների հանձնումը ArtSTEM վարժարանի նախապատվություններից մեկն է: Այս նպատակով, սկսած տարրական դպրոցից, աշակերտներտների ուսման ընթացքում, բացի հայկական ազգային ուսումնական ծրագրից և թեստային ձևաչափերից, կիրառվում են նաև ստանդարտացված թեստային մեթոդներ: TOEFL, IELTS, GRE, GMAT, SAT և LSAT ստարդարտացված թեստերի գերազանց հանձնում ապահովելու նպատակով աշակերտները կուսուցանեն ընթերցանության ըմբռնում, գրավոր խոսք, լսողական ընկալում և մաթեմատիկա, որը կնպաստեն նրանց հայաստանյան և միջազգային ԲՈւՀ-եր ընդունվելուն։