Այց Հովհաննես Շիրազի գերեզման

02/05/2023

Մեր սաները այսօր այցելեցին հայոց մեծ բանաստեղծ՝ Հովհաննես Շիրազի գերեզման, նրա ծննդյանը նվիրված փոքրիկ միջոցառմամբ։

Նկարում են վարժարանի ուսուցիչները…

13/04/2023

Նկարում են վարժարանի ուսուցիչները… Միաժամանակ և՛ հաճելի ժամանց,և՛ արտթերապիա,և՛ երաժշտություն,մի խոսքով՝ հոգու տոն… Շնորհակալություն մեր սիրելի նկարչության ուսուցիչ,նկարիչ և պարզապես տաղանդավոր երիտասարդ՝ ընկ. Մանվել Մկրտչյանին…

Կինոդիտման օր

13/04/2023

Գարնանային արձակուրդներին ընդառաջ, ArtSTEM-ում կինոդիտման օր էր: Վարժարանի սաները մեծ հետաքրքրությամբ ուսուցիչների և տնօրենի հետ միասին դիտեցին “Октябрьское небо” ֆիլմը, որից հետո աշխույժ քննարկում տեղի ունեցավ ուսուցիչների և սովորողների միջև։Սովորողները շատ լավ հասկացել էին ֆիլմը և շատ ակտիվ ու անկաշկանդ հայտնում էին իրենց մտքերը, բացատրում հերոսների արարքները… Հուսով ենք այն դրական հետք կթողնի երեխաների հոգում…

Հերոսի շատրվան

13/04/2023

“Ինչ,որտեղ, երբ” մրցույթ հայրենագիտությունից

13/04/2023

Բեմադրություն՝ «ԱՊՐԵԼ»

19/06/2022

Ներկանացում ArtSTEM վարժարանի 5-րդ և 6-րդ դասարանի սաների մասնակցությամբ։ Ռեժիսոր Անահիտ Թոփուզյան Այս ներկայացման մեջ պատահական չէ ոչինչ։ Պատահական չէ ներկայացման անունը՝ 《ԱՊՐԵԼ》։ Ապրել հանուն մեր ազգի և երկրի ապագայի, ԱՊՐԵԼ հանուն հզոր հայրենիքի, հանուն անմահացած հերոսների, հանուն նոր սերունդների՝ մեր պատմական հողում ապրելու ու արարելու արդար իրավունքի։ Պատահական չէր միջին դասարանի սաների կողմից բեմականացումը։…

Բյուրականի Աստղադիտարանի տնօրենի այցը ArtSTEM վարժարան

06/06/2022

Օրերս աստղագիտական կրթական ծրագրի շրջանակներում ArtSTEM վարժարան այցելեց Բյուրականի Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Հանդիպմանը մասնակցեցին երկրորդից վեցերորդ դասարանի սաները, ծավալվեց հետաքրքիր բովանդակալից զրույց աստղերի և տիեզերքի մասին։Մեր սաներն աչքի ընկան իրենց գիտելիքներով և մեծ ակտիվությամբ։Պարոն Միքայելյանը սիրով պատասխանեց մեր սաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին և առաջարկեց վարժարանում հիմնել «Պատանի աստղագետի» ակումբ։ Հանդիպումն անցավ շատ ջերմ ու…

«Հրաժեշտ Այբբենարանին» 2021-2022 ուս․տարի

02/06/2022

Առաջին դասարանցիների ևս մեկ սերունդ հրաժեշտ տվեց Այբբենարանին։ Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Ձեզ բարի երթ, սիրելի՛ փոքրիկներ։

Վերածնվող Հայաստան

09/05/2022

Օրեր առաջ ArtSTEM վարժարանում տեղի ունեցավ 《Վերածնվող Հայաստան》 խորագրով միջոցառում։ Բավական էր ներկա գտնվել միջոցառմանը, որպեսզի տեսնեիք, թե որքան սեր կա երեխաների մեջ առ հայրենիք, որքան հույս և հավատ հզոր հայրենիք կերտելու համար։ Հենց այս սերունդն է կերտելու Վերածնվող Հայաստանը։

Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է

21/03/2022

ArtSTEM վարժարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Չարենցի ծննդյան 125 ամյակին։ Մասնակցում են ինչպես աշակերտները, այնպես էլ վարժարանի ուսուցիչները։ Ուսուցիչները խոսեցին Չարենցից, նորովի բացահայտեցին նրա ստեղծագործությունները, իսկ սաներն արտասանեցին իրենց սիրելի բանաստեղծությունները։ Դիտե՛ք և մեծ բավականություն կստանաք։