Artstem College

Բեմադրություն՝ «ԱՊՐԵԼ»

Ներկանացում ArtSTEM վարժարանի 5-րդ և 6-րդ դասարանի սաների մասնակցությամբ։

Ռեժիսոր Անահիտ Թոփուզյան

Այս ներկայացման մեջ պատահական չէ ոչինչ։ Պատահական չէ ներկայացման անունը՝ 《ԱՊՐԵԼ》։ Ապրել հանուն մեր ազգի և երկրի ապագայի, ԱՊՐԵԼ հանուն հզոր հայրենիքի, հանուն անմահացած հերոսների, հանուն նոր սերունդների՝ մեր պատմական հողում ապրելու ու արարելու արդար իրավունքի։

Պատահական չէր միջին դասարանի սաների կողմից բեմականացումը։ Փոքրերը դեռ շատ բան չեն գիտակցում, մեծերը կարողացել էին հաղթահարել կուտակված վախը, տագնապը։ Իսկ այս տարիքի երեխաներին պետք էր օգնել։ Օգնել վերջնականապես հաղթահարել կուտակված անհանգստությունը, սթրեսը։

Եվ դա նրանք արեցին ամենայն պատասխանատվությամբ, սիրով, ըմբռնումով և գիտակցումով։

Պատահական չէր ներկայացման բեմականացումը գարնանը, որը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր կյանք։

Պատերազմը այս սերնդին ևս սովորեցրեց ապրել, արարել և շենացնել մեր երկիրը։