Հզոր ու հաղթանակած Արցախից եմ գալիս

10/11/2020

Այսօր ArtSTEM վարժարանում պատմության ուսուցչուհի ընկեր Մարտոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 5-8-րդ դասարանի աշակերտների «Հզոր ու հաղթանակած Արցախից եմ գալիս» խորագրով բաց դաս-միջոցառում՝ նվիրված Արցախում տիրող ներկայիս իրադրությանը։ Միջոցառման մեկնարկին սաները ներկայացրին Արցախի բազմադարյա պատմությունը, պատմեցին Արցախի քաղաքների ու վանքերի, Արցախում տեղի ունեցած պատերազմների ու դրանց ելքերի մասին։ 🙏🙏🙏 Ապա բոլորով միասին արտասանեցին «Հայր Մերը »և…

Աշակերտները պատմության դասի շրջանակում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13/10/2020

Երեկ ArtSTEM-ի 5-րդ, 6-րդ և 8-րդ դասարանի աշակերտները պատմության դասի շրջանակում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատմության ուսուցչուհի Թեհմինե Մարտոյանն աշակերտներին ներկայացրեց Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում (1988-1990 թթ․) ադրբեջանական իշխանությունների կազմակերպած և իրագործած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված խաչքարերը։ Մինչև համալիրի հիմնական մաս հասնելը՝ աշակերտներն անցան բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան…

Սեպտեմբերի 1

16/09/2020

1-ին դասարանի ավարտական առցանց միջոցառում

18/05/2020

2019- 2020 ոսումնական տարվա վերջին շուրջ երկու ամիսները լուրջ մարտահրավեր էր ոչ միայն ուսուցիչների ու ծնողների, այլև բոլոր աշակերտների և հատկապես առաջին դասարանցիների համար։ Չնայած բոլոր դժվարություններին, միահամուռ ջանքերով հաղթահարվեցին բոլոր դժվարությունները և ահա մեր ամենափոքր սաները ներկայացնում են «արտակարգ հրժեշտ» առաջին դասարանին՝ արտակարգ դրության պայմաններում՝ ամեն ինչ առցանց…

Ինչպես ենք նշում Մայրենի լեզվի միջազգային օրը

21/02/2020

1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։ Այս տարի՝ 2020 թվականի փետրվարի 21-ին, ԱրտՍՏԵՄ վարժարանում անսովոր իրարանցում էր: Բոլորը զբաղված էին ինչ-որ գործերով. զարդարում էին վարժարանի ճեմասրահը, աշակերտներն ուսուցիչների հետ փորձերով էին տարված, և վերջապես երեկոյան բոլորը հավաքվեցին, և սկսվեց միջոցառումը:

Գիրք նվիրելու օր

19/02/2020

2008 թվականից ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ԱրտՍՏԵՄ վարժարանն այդ երկու տոները միահյուսել էր իրար: ԱրտՍՏԵՄցիները զարմացրին բոլորին իրենց գիտելիքներով ու տաղանդով:

«Բաց դռների» օր

28/05/2019

«Բաց դռների» օրը վարժարանում մի յուրօրինակ հաշվետվություն է սաների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, որ նրանք ձեռք են բերել ողջ ուսումնական տարվա ընթացքում STEM առարկաներից։ Երեխաները վարժ ու անկաշկանդ ներկայացնում են իրենց անցած «գիտական» ու «ինժեներական» նյութերը, որոնք ուղեկցվում են գիտափորձերով, դիդակտիկ նյութերով, իրենց ձեռքով պատրաստած էլեկտրական, մեխանիկական ուսումնական սարքավորումներով՝ հաճելիորեն զարմացնելով ու հիացնելով իրենց ծնողներին,…