ArtSTEM կրթությունը Rectangle 4 copy 3

Շատ դինամիկ է և համադրվում է մեր ավանդական կրթությանը և ազգային արժեքներին, դառնալով մի թարմ շունչ և բոլորովին նոր խոսք հանրակրթության համակարգում։

ArtSTEM վարժարանը հնարավորություն է ընձեռում Rectangle 4 copy 3

Ոգեշնչել մանուկներին և պատանիներին խորությամբ ուսումնասիրելու STEM-ը՝ Գիտությունը, Տեխնոլոգիան, Ճարտարագիտությունը (Ինժեներություն), Մաթեմատիկան և բացահայտելու սեփական ունակություններն արվեստի բնագավառում

ArtSTEM կրթությունը նպաստում է  Rectangle 4 copy 3

Տնտեսության զարգացմանը և առողջ հասարակության ձևավորմանը։ Այն ուղղված է նոր սերնդի բազմակողմանի և խորքային զարգացմանը։

slogan

Վարժարանի տնօրենը STEAM կրթության մասին

Ի՞նչ է STEM-ը

Rectangle 4 copy 3

Տարիներ առաջ STEM-ը գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա բառերի հապավումն էր (Science, Technology, Engineering and Mathematics): Այսօր STEM-ը մի գաղափար է, որը միավորում է այս 4 առարկաները մեկ ընդհանուր գիտության մեջ, որը զարգացնում է քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները, ուղեկցվում դասասենյակում իրական կիրառական նախագծերով:

img-teachers-1-1024x637

STEM ուսումնական ծրագրի շնորհիվ ավանդական դասասենյակը դառնում է մի նորարարական և հետազոտական միջավայր, որտեղ աշակերտները հայտնվում են գիտական արկածների և իրական գիտափորձերի աշխարհում: STEM ուսումնական ծրագիրը նպատակ ունի խթանելու արդի աշակերտների հետաքրքրասիրությունն ու երևակայությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց՝ ապագա գիտնականներ և ինժեներներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքները:

Մեր մասին

Rectangle 4 copy 3

 Բարի գալուստ ArtSTEM վարժարան:

ArtSTEM-ն ինտերակտիվ ուսումնական միջավայր է, որն ուղեկցվում է իրական կյանքում նախագծային սկզբունքով կատարվող գործնական գիտափորձերով և արվեստային գործունեությամբ: Այս  հետազոտական և տարբերակված բնույթի ուսուցումը խթանում է հետաքրքրասիրությունը, նպաստում ստեղծագործական, երևակայական և հայտնագործական ունակությունների զարգացմանը: Աշակերտները կսովորեն երևույթների գործառնության սկզբունքը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին կառուցվածքը: Յուրացնելով STEM ուսումնական ծրագիրը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում՝ նրանք կբացահայտեն սարքավորումների, ձգողականության և էլեկտրաէներգիայի աշխարհը: Աշակերտները կներգրավվեն արվեստային գործունեության մեջ՝ կսովորեն գծագրություն, նկարչություն և քանդակագործություն: Նրանք կարող են ըստ ընտրության մասնակցել համակարգչային ծրագրերի ստեղծման, ռոբոտատեխնիկայի, մեխանիզմների հետ աշխատանքի, 3D տպագրության և հրթիռային տեխնիկայի ուսումնասիրության երկարօրյա դասընթացների:

Ծրագիրը գործում է ՀՀ պետական կրթական ծրագրերին զուգընթաց:

 

Ի՞նչ է STEM-ը:

Rectangle 4 copy 3

Տարիներ առաջ STEM-ը գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա բառերի հապավումն էր (Science, Technology, Engineering and Mathematics): Այսօր STEM-ը մի գաղափար է, որը միավորում է այս 4 առարկաները մեկ ընդհանուր գիտության մեջ, որը զարգացնում է քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները, ուղեկցվում դասասենյակում իրական կիրառական նախագծերով:

img-teachers-1-1024x637

STEM ուսումնական ծրագրի շնորհիվ ավանդական դասասենյակը դառնում է մի նորարարական և հետազոտական միջավայր, որտեղ աշակերտները հայտնվում են գիտական արկածների և իրական գիտափորձերի աշխարհում: STEM ուսումնական ծրագիրը նպատակ ունի խթանելու արդի աշակերտների հետաքրքրասիրությունն ու երևակայությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց՝ ապագա գիտնականներ և ինժեներներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքները:

Գրանցվեք որպես STEM խորհրդատու

Միացեք մեզ և ոգեշնչեք ձեր փորձով, հմտություններով։

ArtSTEM ռեսուրսների բանկ

Աջակցեք մեզ գաղափարներով, ակտիվությամբ և գործիքներով։

Դարձեք ArtSTEM վարժարանի աջակից

Ձեր օգնությամբ մենք հնարավորություն կստանանք կյանքի կոչելու մեր բոլոր ծրագրերը և գաղափարները։

Ինչ ենք մենք առաջարկում

Rectangle 4 copy 3
Գեղագիտական դաստիարակություն

stock-photo-17733361-children-standing-outside-school-with-bookbags-300x199

Թատերական արվեստ / պոեզիա

Երգ / երաժշտություն

Պարարվեստ

Կավագործություն

Ֆոտոարվեստ / ֆոտոլրագրություն

Դիզայն

 

 

 

 

 

Սպորտային խմբակներ
Այլ

ԼԵԶՈՒՆԵՐ

Կրթության լեզուն գրական հայերենն է: 1-ին դասարանից խորացված ուսումնասիրվում են անգլերենը և ռուսերենը: