ArtSTEM վարժարանում կրթությունը․․․

By admin | 17/02/2023

🧒👧 ArtSTEM վարժարանում կրթությունը դիալոգ է ու տրամախոսություն, այն չի սահմանափակվում միայն ուսումնական աշխատանքի՝ առաջադրանքի կարգադրութամբ։ ✌️ Այն տեղեկատվության գրագետ փոխանցում է, մնայուն գիտելիքներ, որոնք ի զորու են ոգեշնչել, սովորեցնել, հանգեցնել նոր գաղափարների ու լինել իսկապես ազդեցիկ։ ✍️ Սովորում ենք մտածել, արտահայտել սեփական մտքերը, սերմանում ենք քննադատական մտածելակերպ և ստեղծագործարար մտածել ցանկացած խնդրի լուծման համար։

ArtSTEM վարժարանը դասավանդում է արվեստի առարկաներ

By admin | 15/02/2023

ArtSTEM վարժարանը դասավանդում է արվեստի առարկաներ՝ Երգարվեստ Պարարվեստ Նկարչություն Արևելյան մարտարվեստ Թատերական արվեստ Պոեզիա Մեր կրթական համակարգը միտված է՝ ☑️Զարգացնել աշակերտների ստեղծագործական, ճարտարագիտական ու կառուցողական հմտությունները, կրեատիվություն, ☑️Ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը, ☑️Զարգացնել ճաշակն ու տրամաբանությունը, ☑️Կրկնապատկել մշակույթի ու արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, ☑️Ձևավորել երեխայի մոտիվացիան։

ArtSTEM վարժարանում դասավանդվում է #Science (Գիտություն) առարկան

By admin | 15/02/2023

ArtSTEM վարժարանում դասավանդվում է #Science (Գիտություն) առարկան։ Գիտությունը մեզ շրջապատող բնության և դրա օրենքների մասին է։ Մեր աշակերտները առաջին դասարանից իրենց տարիքին համապատասխան մակարդակով անցնում են քիմիա, ֆիզիկա, երկրագիտություն, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն։ Նպատակն այն է, որպեսզի երեխաները հենց փոքր տարիքից կարողանան ուսումնասիրել ու ճանաչել բնությունը, սիրել հասկանալ բնագիտական առարկաները և վաղ տարիքից ձեռքբերեն գիտելիքների մեծ…

Զարգացման հիմքում որակյալ կրթությունն է

By admin | 15/02/2023

Ուժեղ պետության և համախմբված հասարակության կայուն զարգացման հիմքում որակյալ կրթությունն է։ Ժամանակակից աշխարհում որակյալ կրթության դերն օրօրի մեծանում է: Արագ փոփոխվող ու դինամիկ զարգացող տեղեկատվական հասարակության համար STEM կրթությունը հանդիսանում է ապագայի ամուր հիմքը: Թող մեր երեխաները կրթվեն ու ստանան իսկապես արժեքավոր գիտելիքներ՝ պահպանելով մեր ազգային, սոցիալական, նյութական ու հոգևոր բարձր արժեքները։

Ի՞նչ է STEAM կրթությունը

By admin | 15/02/2023

Տարեցտարի ամբողջ աշխարհում ավելանում է բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությունների պահանջարկը՝ ՏՏ ինժեներներ, ծրագրավորողներ, Big data տվյալների վերամշակման ինժեներներ և այլն։ Այս ոլորտում կայացած մասնագետ լինելու համար պահանջվում է որակյալ կրթություն և տարբեր ոլորտներից խորքային գիտելիքներ: Ահա, թե ինչու STEAM կրթությունն այսօր հնարավորություն է տալիս երեխային ապահովել կայուն գիտելիքներով ու մեծ հեռանկարներով։ STEAM ուսուցման համակարգը հիմնված…