Artstem College

ArtSTEM վարժարանում դասավանդվում է #Science (Գիտություն) առարկան

ArtSTEM վարժարանում դասավանդվում է #Science (Գիտություն) առարկան։ Գիտությունը մեզ շրջապատող բնության և դրա օրենքների մասին է։ Մեր աշակերտները առաջին դասարանից իրենց տարիքին համապատասխան մակարդակով անցնում են քիմիա, ֆիզիկա, երկրագիտություն, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն։ Նպատակն այն է, որպեսզի երեխաները հենց փոքր տարիքից կարողանան ուսումնասիրել ու ճանաչել բնությունը, սիրել հասկանալ բնագիտական առարկաները և վաղ տարիքից ձեռքբերեն գիտելիքների մեծ պաշար։ Science առարկան դասավանդվում է պրոյեկտների և վառ գիտափորձերի ուղեկությամբ, որոնք թույլ են տալիս երեխաների գիտելիքները ավելի պատկերավոր ու վառ դարձնել։