Artstem College

Ի՞նչ է STEAM կրթությունը

Տարեցտարի ամբողջ աշխարհում ավելանում է բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությունների պահանջարկը՝ ՏՏ ինժեներներ, ծրագրավորողներ, Big data տվյալների վերամշակման ինժեներներ և այլն։

Այս ոլորտում կայացած մասնագետ լինելու համար պահանջվում է որակյալ կրթություն և տարբեր ոլորտներից խորքային գիտելիքներ: Ահա, թե ինչու STEAM կրթությունն այսօր հնարավորություն է տալիս երեխային ապահովել կայուն գիտելիքներով ու մեծ հեռանկարներով։ STEAM ուսուցման համակարգը հիմնված է գիտության (S), տեխնոլոգիայի (T), ինժեներության կամ ճարտարագիտության (E), մաթեմատիկայի (M) ինտեգրման և արվեստի (A) վրա։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ոչ միայն տեղեկատվություն ստանալ, այլ նաև կիրառել այն գործնականում:

STEAM ուսուցման համակարգը կիրառում է գիտական նոր մեթոդներ, տեխնիկական հնարավորություններ, մաթեմատիկական մոդելավորման հնարքները և այլն։ Այս ամենն երեխաների մոտ հանգեցնում է 21-րդ դարին համահունչ նորարարական մտածողության, հմտությունների և կարողությունների ձևավորմանը։ Այստեղ կրթության առանցքը գիտափորձերն են և նախագծային աշխատանքները (projects), որոնք կատարվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական։