1-ին դասարանի ավարտական առցանց միջոցառում

By admin | 18/05/2020

2019- 2020 ոսումնական տարվա վերջին շուրջ երկու ամիսները լուրջ մարտահրավեր էր ոչ միայն ուսուցիչների ու ծնողների, այլև բոլոր աշակերտների և հատկապես առաջին դասարանցիների համար։ Չնայած բոլոր դժվարություններին, միահամուռ ջանքերով հաղթահարվեցին բոլոր դժվարությունները և ահա մեր ամենափոքր սաները ներկայացնում են «արտակարգ հրժեշտ» առաջին դասարանին՝ արտակարգ դրության պայմաններում՝ ամեն ինչ առցանց…

Գիրք նվիրելու օրը մեր սաների բարեգործական այցը մանկական ուռուցքաբանության եւ արյան քաղցկեղի կենտրոն

By admin | 25/02/2020

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ArtSTEM վարժարանի սաները որոշեցին գրքեր նվիրել City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ /Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia/ բարեգործական հիմնադրամի շահառուներին եւ մանկական ուռուցքաբանության եւ արյան քաղցկեղի կենտրոնին, որ բուժում ստացող երեխաներն էլ անմասն չմնան այդ տոնից։ Սաները մեր շատ սիրելի հոգեբան ՝ Էլեն…

Ինչպես ենք նշում Մայրենի լեզվի միջազգային օրը

By admin | 21/02/2020

1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։ Այս տարի՝ 2020 թվականի փետրվարի 21-ին, ԱրտՍՏԵՄ վարժարանում անսովոր իրարանցում էր: Բոլորը զբաղված էին ինչ-որ գործերով. զարդարում էին վարժարանի ճեմասրահը, աշակերտներն ուսուցիչների հետ փորձերով էին տարված, և վերջապես երեկոյան բոլորը հավաքվեցին, և սկսվեց միջոցառումը:

Գիրք նվիրելու օր

By admin | 19/02/2020

2008 թվականից ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ԱրտՍՏԵՄ վարժարանն այդ երկու տոները միահյուսել էր իրար: ԱրտՍՏԵՄցիները զարմացրին բոլորին իրենց գիտելիքներով ու տաղանդով:

«Բաց դռների» օր

By admin | 28/05/2019

«Բաց դռների» օրը վարժարանում մի յուրօրինակ հաշվետվություն է սաների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, որ նրանք ձեռք են բերել ողջ ուսումնական տարվա ընթացքում STEM առարկաներից։ Երեխաները վարժ ու անկաշկանդ ներկայացնում են իրենց անցած «գիտական» ու «ինժեներական» նյութերը, որոնք ուղեկցվում են գիտափորձերով, դիդակտիկ նյութերով, իրենց ձեռքով պատրաստած էլեկտրական, մեխանիկական ուսումնական սարքավորումներով՝ հաճելիորեն զարմացնելով ու հիացնելով իրենց ծնողներին,…

Հրաժեշտ Այբբենարանին

By admin | 26/05/2019

Վարժարանում հաճախակի են կազմակերպվում բազմաբնույթ միջոցառումներ ու ցերեկույթներ, բայց կա մի միջոցառում, որ անմոռանալի է ցանկացած մարդու ողջ կյանքում՝ «հրաժեշտ այբենարանին», հուզված են բոլորը՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները… Ահա հերթական սերունդն է գրաճանաչ դարձել, ողջ դասարանով հավաքվել են Մեսրոպ Մաշտոցի սուրբ շիրիմի առջև և հայեցի շնորհակալության ու երախտիքի խոսքեր են ասում  հայոց լեզվի առաջին ուսուցչին։

Մեր սաների այցը Այվազովսկու ցուցահանդես

By admin | 04/10/2017

Հայաստանի Ազգային պատկերասրահում 2017 թ․ սեպտեմբերին բացվեց հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր։  Մշակութային այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին նաև ԱրթՍթեմի սաները։ Երեխաները, ինչպես բոլոր այցելուները, հնարավորություն ունեցան տեսնել Հայաստանում առաջին անգամ ցուցադրվող Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս.…

ArtSTEM վարժարանի սաները Բուսաբանական այգում

By admin | 27/09/2017

Սեպտեմբերի 27-ին ArtSTEM վարժարանի սաները այցելեցին Երևանի բուսաբանական այգի։ Երեխաներն այնտեղ ծանոթացան Երկրագնդի բուսաաշխարհագրական տարբեր տարածաշրջաններից ներմուծված յուրատեսակ բուսատեսակների, ստացան տեղեկություններ վայրի դեղատու, դեկորացիոն և բազմաթիվ այլ տեսակների մասին։ Բուսաբանական այգու աշխատակցուհին երեխաներին ներկայացրեց մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, որոնք ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Երեխաները հրաշալի ժամանակ անցկացրեցին Բուսաբանական այգում, վերադարձան դպրոց` տպավորված…

Քիմիայի ուսուցիչ

By admin | 12/08/2016

Մանրամասն Կարող են դիմել այն ուսուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին. – ուսուցիչների մասնագիտական կրթյություն, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում – անգլերեն լեզվի իմացություն – առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ – դասապրոցեսը նորագույն մեթոդներով, գիտափորձերով կազմակերպելու ունակություն, – քիմիական նյութերի հետ աշխատանքի փորձ – ստեղծագործական մտածելակերպ – երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունք – երեխաների հոգեբանական, ֆիզիոլոգիական…

Անգլերենի ուսուցիչ

By admin | 12/08/2016

Մանրամասն Կարող են դիմել այն ուսուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին. – ուսուցիչների մասնագիտական կրթյություն, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում – անգլերեն լեզվի իմացության միջազգային հավաստագիր – առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ – ստեղծագործական մտածելակերպ – երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունք – երեխաների հոգեբանական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների իմացություն – աշակերտներին անհատական մոտեցում – նորը սովորելու և պրպտելու…