
Արտադպրոցական գործունեություն
Դպրոցական կյանքը դասերի հետ չի ավարտվում։ Դպրոցում գործում են.
• Հայրենագիտության և արշավների ակումբ
• Ֆոտոլրագրության ակումբ
• Կամավորականների (վալանտյորական) ակումբ
• Սպորտային (լող, արևելյան մարտարվեստներ, շախմատ, ֆուտբոլ) ակումբ
• Պատանի հետազոտողների խմբակ
• Երաժիշտների ակումբ (կլասիկ, ջազ, ռոք խմբեր)
• Թատերագետների ակումբ
Աշակերտներն ըստ նախասիրությունների կարող են անդամագրվել վերոնշյալ ակումբներում և իրենց օրը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր, ինչի շնորհիվ նրանք կդառնան բազմակողմանի զարգացած։
ArtSTEM վարժարանի սաները Էկզոտարիումում
ArtSTEM վարժարանը շարունակում է կազմակերպել հետաքրքիր և ուսուցողական այցելություններ իր սաների համար։ Այս անգամ՝ նոյեմբերի 22-ին, ArtSTEM վարժարանի սաները հյուրընկալվեցին 2005 թվականից Երևանում հիմնադրված Էկզոտիկ կենդանիների կենտրոն՝ Էկզոտարիում։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով շրջեցին կենտրոնում, մոտիկից շփվեցին կենդանիների՝ նապաստակների, ծովախոզուկների, կապիկների հետ, տեսան բազմազան օձեր, մողեսներ, կրիաներ։
Հրաժեշտ Այբբենարանին
Վարժարանում հաճախակի են կազմակերպվում բազմաբնույթ միջոցառումներ ու ցերեկույթներ, բայց կա մի միջոցառում, որ անմոռանալի է ցանկացած մարդու ողջ կյանքում՝ «հրաժեշտ այբենարանին», հուզված են բոլորը՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները… Ահա հերթական սերունդն է գրաճանաչ դարձել, ողջ դասարանով հավաքվել են Մեսրոպ Մաշտոցի սուրբ շիրիմի առջև և հայեցի շնորհակալության ու երախտիքի խոսքեր են ասում հայոց լեզվի առաջին ուսուցչին։
Մեր սաների այցը Այվազովսկու ցուցահանդես
Հայաստանի Ազգային պատկերասրահում 2017 թ․ սեպտեմբերին բացվեց հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր։ Մշակութային այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին նաև ԱրթՍթեմի սաները։ Երեխաները, ինչպես բոլոր այցելուները, հնարավորություն ունեցան տեսնել Հայաստանում առաջին անգամ ցուցադրվող Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս.…
ArtSTEM վարժարանի սաները Բուսաբանական այգում
Սեպտեմբերի 27-ին ArtSTEM վարժարանի սաները այցելեցին Երևանի բուսաբանական այգի։ Երեխաներն այնտեղ ծանոթացան Երկրագնդի բուսաաշխարհագրական տարբեր տարածաշրջաններից ներմուծված յուրատեսակ բուսատեսակների, ստացան տեղեկություններ վայրի դեղատու, դեկորացիոն և բազմաթիվ այլ տեսակների մասին։ Բուսաբանական այգու աշխատակցուհին երեխաներին ներկայացրեց մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ, որոնք ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Երեխաները հրաշալի ժամանակ անցկացրեցին Բուսաբանական այգում, վերադարձան դպրոց` տպավորված…
- « Previous
- 1
- 2