«Արեգ» նախակրթարանում երեխաների համար կազմակերպվում են կառուցողական խաղեր, որոնց շնորհիվ դեռ փոքր տարիքից ձևավորվում են ճարտարագիտական հմտություններ։
Տրամաբանական խաղերի միջոցով զարգանում է երեխաների մտածողությունը, պատճառահետևանքային կապերի գիտակցումը, ինչը հիմք է հանդիսանում հետագայում մաթեմատիկայի հեշտ յուրացման համար։
Երեխաների համար հաճախ կազմակերպվում են ստեղծագործական թիմային աշխատանքներ, որոնց միջոցով նրանց մոտ զարգանում են խմբում աշխատելու հմտությունները, երևակայությունը, կրեատիվությունը։ Ստեղծագործելու համար նրանք հիմնականում օգտագործում են էկոլոգիապես մաքուր հումք՝ քարեր, տերևներ, ծառի ճյուղեր, ծաղիկներ, մրգերի կորիզներ և այլն։
Յուրաքանչյուր օր երեխաների հետ աշխատում են լոգոպեդը և հոգեբանը, կազմակերպելով ավազաթերապիա, հեքիաթ-թերապիա, արթ-թերապիա, խաղաթերապիա։