Ինչպե՞ս և ինչու՞ թողնեմ խաղալիքներս և գնամ դպրոց
Խորհուրդներ ArtSTEM վարժարանի հոգեբան Անի Պողոսյանի կողմից ադապտացիոն շրջանը հեշտ հաղթահարելու համար
Հոգեբանության մեջ այս փուլը կոչվում է «6 տարեկանի ճգնաժամ»։
Խաղերն աստիճանաբար փոխարինվում են ուսումնական գործընթացով, և երեխաները պետք է սովորեն
- 45 րոպե կենտրոնացնել ուշադրությունն ու նստել դասերի
- Հարաբերություններ ձևավորել հասակակիցների և ուսուցիչների հետ
- Պահպանել կարգապահության կանոնները
- Ունենալ պարտականություններ
Հոգեբանական տեսանկյունից այս գործընթացը սթրեսային և բարդ է երեխաների համար։
Կախված երեխայի հոգեբանական առանձնահատակություններից՝ այս փուլը տարբեր երեխաների մոտ կարող է տևել 2 շաբաթից մինչև կես տարի։
Ադապտացիոն փուլը հեշտ հաղթահարելու և նրան հեշտ հարմարվելու համար շատ կարևոր է ուսուցիչների, ծնողների, հարազատների, երբեմն էլ՝ հոգեբանի աջակցությունը։
- Ցանկալի է, որ ծնողները նախապատրաստեն երեխային մինչև դպրոց գնալը։
- Ուսուցիչների դերը այս պարագայում երեխաներին մոտիվացնելն է՝ հաշվի առնելով նրանց անհատական առանձնահատկությունները։ Նրանք պետք է տարբեր մեթոդներով սեր և հետաքրքրություն առաջացնեն ուսման և դպրոցի հանդեպ։
- ArtSTEM վարժարանի տնօրինությունը մեծ նշանակություն է տալիս սաների հետ հոգեբանական աշխատանքներ անցկացնելու գործընթացին։
Սաների հետ խմբային և անհատական եղանակներով աշխատում են վարժարանի հոգեբանները, ինչի արդյունքում ադապտացիոն շրջանը տեղի է ունենում հնարավորինս հեշտ և առանց լարվածության։
Հիմնական առարկաներին զուգահեռ երեխաները վարժարանում անցնում են պար, արևելյան մարտարվեստ (որոնք ի դեպ անցկացվում են բացօթյա), ինչը ևս նպաստում է ադապտացիոն շրջանը հեշտ հաղթահարելուն։
Դասերն անցնում են խաղային մեթոդներով և շատ դինամիկ են։
Եթե ունեք թեմայի վերաբերյալ հարցեր, հոգեբանը սիրով կպատասխանի Ձեր հարցերին։
Ինչպե՞ս և ինչու՞ թողնեմ խաղալիքներս և գնամ դպրոց
Խորհուրդներ ArtSTEM վարժարանի հոգեբան Անի Պողոսյանի կողմից ադապտացիոն շրջանը հեշտ հաղթահարելու համար
Հոգեբանության մեջ այս փուլը կոչվում է «6 տարեկանի ճգնաժամ»։
Խաղերն աստիճանաբար փոխարինվում են ուսումնական գործընթացով, և երեխաները պետք է սովորեն
45 րոպե կենտրոնացնել ուշադրությունն ու նստել դասերի
Հարաբերություններ ձևավորել հասակակիցների և ուսուցիչների հետ
Պահպանել կարգապահության կանոնները
Ունենալ պարտականություններ
Հոգեբանական տեսանկյունից այս գործընթացը սթրեսային և բարդ է երեխաների համար։
Կախված երեխայի հոգեբանական առանձնահատակություններից՝ այս փուլը տարբեր երեխաների մոտ կարող է տևել 2 շաբաթից մինչև կես տարի։
Ադապտացիոն փուլը հեշտ հաղթահարելու և նրան հեշտ հարմարվելու համար շատ կարևոր է ուսուցիչների, ծնողների, հարազատների, երբեմն էլ՝ հոգեբանի աջակցությունը։
Ցանկալի է, որ ծնողները նախապատրաստեն երեխային մինչև դպրոց գնալը։
Ուսուցիչների դերը այս պարագայում երեխաներին մոտիվացնելն է՝ հաշվի առնելով նրանց անհատական առանձնահատկությունները։ Նրանք պետք է տարբեր մեթոդներով սեր և հետաքրքրություն առաջացնեն ուսման և դպրոցի հանդեպ։
ArtSTEM վարժարանի տնօրինությունը մեծ նշանակություն է տալիս սաների հետ հոգեբանական աշխատանքներ անցկացնելու գործընթացին։