Artstem College

Այցելությունները թանգարաններ

Այցելությունները թանգարաններ ArtSTEM վարժարանի լավագույն ավանդույթներից է։

Երեխաներն այդ կերպ ավելի հեշտ են ընկալում մատուցվող նյութը, միևնույն ժամանակ փորձում ենք երեխաների մեջ ձևավորել թանգարաններ ու մշակութային օջախներ այցելելու ավանդույթ դեռ մանկուց։

7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանի սաներն օրերս այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Երեխաները ծանոթացան նրա ստեղծագործություններին, զգացին այն մթնոլորտը, որում ապրել և ստեղծագործել է բանաստեղծը։

Նրանք ճանաչեցին ու սիրեցին Չարենց բանաստեղծին ու մարդուն։