Դպրոցական կյանք

Rectangle 4 copy 3

Դասապրոցեսն АrtSTEM վարժարանում կազմակերպվում է նորագույն մեթոդներով և գիտափորձերով՝ ուսումն առավել մատչելի և հետաքրքիր դարձնելու համար։
Աշակերտները ստանում են շրջապատող բնության և նրա օրենքների մասին գիտելիքներ (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բնագիտություն, աստղագիտություն), ինչպես նաև տեխնոլոգիա, ռոբոտաշինություն, անգլերեն, նկարչություն, պար։

Գիրք նվիրելու օր

By admin | 19/02/2020

2008 թվականից ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ԱրտՍՏԵՄ վարժարանն այդ երկու տոները միահյուսել էր իրար: ԱրտՍՏԵՄցիները զարմացրին բոլորին իրենց գիտելիքներով ու տաղանդով:

«Բաց դռների» օր

By admin | 28/05/2019

«Բաց դռների» օրը վարժարանում մի յուրօրինակ հաշվետվություն է սաների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, որ նրանք ձեռք են բերել ողջ ուսումնական տարվա ընթացքում STEM առարկաներից։ Երեխաները վարժ ու անկաշկանդ ներկայացնում են իրենց անցած «գիտական» ու «ինժեներական» նյութերը, որոնք ուղեկցվում են գիտափորձերով, դիդակտիկ նյութերով, իրենց ձեռքով պատրաստած էլեկտրական, մեխանիկական ուսումնական սարքավորումներով՝ հաճելիորեն զարմացնելով ու հիացնելով իրենց ծնողներին,…

handbook

Student/Parent Handbook

Rectangle 4 copy 3

Շուտով...

Լրացուցիչ ռեսուրսներ

Rectangle 4 copy 3

Ֆիզիկան և քիմիան լավ հասկանալու համար, աշակերտները փորձարկումներ են կատարում մեր լաբորատորիաներում։

 

Կենսաբանություն, անատոմիա առարկարների ուսուցումը երեխաների համար ավելի դյուրին, հետաքրքիր և գիտահետազոտական դարձնելու նպատակով, ‎ArtSTEM‬ վարժարանում օգտագործվում են դիդակտիկ նյութր՝ մուլյաժներ (կաղապար), տեսանյութեր, մանրադիտակ։ Կազմակերպվում են նաև այցելություններ բնության թանգարան:

 

Ուսումնական գործընթացից և գիտափորձերից հետո աշակերտները, ըստ իրենց նախասիրության, ներգրավվում են սպորտային և արվեստի խմբակներում, հաճախում ցուցահանդեսներ և պատկերասրահներ, ուսումնասիրում Հայաստանի բնությունը և պատմամշակութային կոթողները։