Հետաքրքիր տնային առաջադրանքներ

24/03/2022

STEAM առարկաների տնային առաջադրանքները ոչ միայն ուսուցողական են, այլև անչափ հետաքրքիր, երբեմն նաև` զվարճալի։ Առարկա` Science (Գիտություն) Դասարան՝ առաջին Թեմա՝ Մթնոլորտային ճնշում Ուսուցիչ` Լիլիթ Աբգարյան Աշակերտ՝ Գրիգոր Արշավիր Տրիբունյան Դիտե՛ք տեսանյութը և ուշադրություն դարձրե՛ք, թե որքան գիտելիք ունի բալիկը առաջին դասարանում։

Կարատեի դասաժամեր

24/03/2022

Երեխաների համար որքան կարևոր է մտավոր, նույնքան կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Կարատեի դասաժամերին երեխաները մարզվում են, լիցքաթափվում, նաև՝ հանգստանում, ապա՝ կրկին նոր էներգիայով և թարմ ուժերով անցնում դասերին։ Ուսուցիչը հատկապես կարևորում է երեխաների մոտ ինքնապաշտպանական հատկությունների ձևավորումը։ Ուսուցիչ` Դավիթ Գաբոյան (միջազգային կարգի մարզիչ) Որակավորումը` Սև գոտի, երկրորդ դան

Անգլերեն լեզվի ուսուցում

24/03/2022

ArtSTEM վարժարանում սաները անգլերեն սովորում են առաջին դասարանից։ Լեզվի ժամեր ունեն ամեն օր։ Սկսած երրորդ դասարանից, դասավանդում է լեզվակիր մասնագետը։ Դասապրոցեսն անցկացվում է Oxford-ի համալսարանի դասագրքերով։ Հավասարապես կարևորվում են Կարդալու հմտությունները (Reading skills) Գրելու հմտությունները (Writing skills) Լսելու հնտություները (Listening skills) Խոսելու հմտությունները (Speaking skills)

Առարկա՝ Պար

22/02/2022

ArtSTEM վարժարանում հանրակրթական կրթությանը զուգահեռ սաներն ուսումնասիրում են նաև միջազգային STEAM ծրագիրը։ Դասաժամերը որքան հետաքրքիր են, այնքան խիտ և ծանրաբեռնված։ Որպեսզի երեխաները չհոգնեն և լինեն առույգ, դասաժամերն իրարից անջատվում են խմբակային պարապմունքներով։ Խմբակները, որոնք համարվում են պարտադիր դասաժամեր, հնարավորինս թեթևացնում են գրաֆիկը և այդ ընթացքում երեխաները կարողանում են լիցքաթափվել և պատրաստվել հաջորդ դասաժամերին։ Դաս` Պար…