Անի Պողոսյան

Անի Պողոսյանը վարժարանի հոգեբաններից մեկն է։

Վարժարանի հոգեբաններից յուրաքանչյուրն ունի երեխաներին հասկանալու, նրանց հետ անմիջական ու ջերմ հարաբերություններ հաստատելու իր մեթոդն ու գաղտնիքը։ 💙

Անիին երեխաներն ընդունում են որպես իրենց ավագ ընկերոջ, երբեմն՝ վստահում ամենանվիրական գաղտնիքները։

Իր աշխատանքի ընթացքում հոգեբանը հաշվի է առնում երեխաների տարիքային առանձնահատկություններին բնորոշ օրինաչափությունները, բոլոր երեխաներին ցուցաբերում է անհատական մոտեցում, հաշվի է առնում յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները։ 👌

Մասնագետին հաջողվում է ստեղծել այնպիսի ընկերական և մտերմիկ մթնոլորտ, որ երեխաներն անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը, բարձրաձայնում հուզող հարցերն ու դրանք քննարկում իր հետ։

Անին անչափ սիրում է իր աշխատանքը, ներդնում է մեծ էներգիա, և ինչպես ինքն է նշում, մի քանի անգամ ավել ետ է ստանում երեխաներից։

Դա էլ հենց իր հաջողության և երեխաների հետ ունեցած անմիջական ու ջերմ հարաբերությունների գաղտնիքն է։ 💙