Արմենուհի Եկմալյանն է՝ ArtSTEM վարժարանի հայոց լեզու և գրականություն առարկաները դասավանդող ուսուցչուհիներից մեկը
Ավարտել է Գյումրիի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։
Նա ունի երեխաների հետ աշխատելու 32 տարվա աշխատանքային փորձ։
Ուսուցչուհին կարևորում է համագործակցային ուսուցումը և այն համարում է կրթության փոփոխված նպատակներին հասնելու առավել արդյունավետ մոտեցումներից մեկը:
Ուսուցչուհին կարևորում է ուսումնառության արդյունավետությանն առավելագույնս նպաստող միջավայրի կազմակերպումը, երբ սովորելու ընթացքում խթանվում է սովորողների մտածողությունը:
Միջազգային տարբեր ծրագրերի մասնակցած ուսուցչուհին վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում ինչպես ArtSTEM վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների ուսուցիչների համար։
Ըստ ուսուցչուհու գիտելիքը նոր գիտելիքներ ձեռք բերելու միջոց է։
Հետևելով այդ մտքին` ուսուցչուհին ձգտում է յուրաքանչյուր նյութ մատուցել հնարավորինս հետաքրքիր, որպեսզի սաներն իրենք ձգտեն սովորել և իմանալ ավելին։