high-school-students
Aboutpage

Կրթության ողջ կառուցվածքը կայանում է նրանում, որ նախադպրոցական տարիքից ըստ տարիքային առանձնահատկության տրվում է գիտության (Science) և տեխնոլոգիայի (Tecnology) կիրառումը մեր կյանքում ամենապարզ դրսևորումներից մինչև ամենաժամանակակից բարդ տեխնոլոգիաները։ Ճարտարագիտությունը (Engineering) զարգացնում է երեխաների ինժեներական մտածելակերպը և կառուցողական երևակայությունը, մաթեմատիկան (Mathematics) որպես ճշգրիտ գիտություն ընկած է վերը թվարկված բոլոր առարկաների հիմքում։ Art-արվեստի տարբեր ճյուղերի դասավանդման միջոցով զարգանում է երեխայի գեղարվեստական ճաշակը, մանր մոտորիկան, և, այսպիսով, ապահովվում է ուղեղի երկու կիսագնդերի համաչափ զարգացումը։ Միաժամանակ կրեատիվության և գիտության, տեխնոլոգիայի ու ինժեներական գիտելիքների սինթեզը կարող է խաղալ շատ վճռորոշ դեր ապագա կյանքում։

STEM կրթության project-ները և գիտափորձերը, որոնք նախակրթարանում և տարրական դասարաններում շաբաթական 1-2 անգամ են անցկացվում, միջին դասարաննեում և ավագ դպրոցում ավելի են շատանում, մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների մոտ կրթության նկատմամբ, և աշակերտը պասիվ դասագիրք կարդացողից վերածվում է անմիջական մասնակցի, գիտափորձ իրականացնողի և սեփական նախագծեր իրագործողի։ Այդ գիտափորձերը երեխային հնարավորություն են տալիս ավելի խորքային պատկերացումներ ունենալու ուսումնասիրվող առարկաների վերաբերյալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշակերտները 5-րդ դասարանից դառնում են գյուտերի հեղինակ։