Այցելություն Հայաստանի նկարիչների միություն

Մեր վարժարանի շնորհաշատ սաները🤩
Օրերս Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց 《Վերածնունդ》խորագրով մանկական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Art Stem վարժարանի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Վարդանյանի աշխատանքները🌸։
Արվեստի նկատմամբ հետաքրքրություն Լիլիթը դրսևորել է դեռևս 3 տարեկան հասակում։
Լիլիթի դասընկերները ևս այցելեցին ցուցահանդես տեսնելու Լիլիթի ստեղծագործությունները🧒👧։
Սաների համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց։ Ներկայացվեցին աշխատանքները, մեթոդները, նյութերը։
Լիլիթի աշխատանքներն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, գույների բազմազանությամբ ու յուրահատուկ ճաշակով♥️։
Աղջկա աշխատանքներն են`
♦️Գունանկար
♦️Խճանկար
♦️Գրաֆիկա
♦️Պապյե-մաշե մեթոդով աշխատանքներ
♦️Բատիկա
♦️Քանդակադրոշմում
♦️3D նկարներ
♦️Կավագործություն
♦️Տիկնիկագործություն
Ի դեպ, կերպարվեստի և կիրառական արվեստի բնագավառում Լիլիթն արդեն զգալի հաջողություններ է գրանցել։

Գնահատեք մեր տաղանդավոր աղջնակի աշխատանքները 😊