Ի՞նչ է իրենից ներկայացնում STEAM կրթությունը

  • Science (Գիտություն)
  • Technology (Տեխնոլոգիաներ)
  • Engineering (Ճարտարագիտություն)
  • Art (Արվեստ)
  • Maths (Մաթեմատիկա)
Artstem College

STEAM-ը կրթական ծրագիր է, որը հիմնված է միջառարկայական և կիրառական մոտեցման վրա, երբ վերոհիշյալ 5 ուղղությունները միավորված են մեկ ընդհանուր կրթական համակարգում:

STEAM-ը զարգացնում է քննադատական մտածողությունն ու խնդիրների լուծման հմտությունները, ուղեկցվում դասասենյակում իրական կիրառական նախագծերով:

STEAM ուսումնական ծրագրի շնորհիվ ավանդական դասասենյակը դառնում է մի նորարարական և հետազոտական միջավայր, որտեղ աշակերտները հայտնվում են գիտական արկածների և իրական գիտափորձերի աշխարհում:

STEAM ուսումնական ծրագիրը նպատակ ունի խթանել աշակերտների հետաքրքրասիրությունն ու երևակայությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց՝ ապագա գիտնականներ և ինժեներներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքները:

Ծրագիրն այսօր համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում և պատահական չէ, որ աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում ծրագիրը կիրառվում է ոչ միայն ԲՈՒՀ-երում, այլ նաև դպրոցներում և նախակրթարաններում:

Artstem College

STEAM-ը․․․

STEAM-ը կրթական մոդել է, որը 1 ընդհանուր համակարգի մեջ է միավորում մաթեմատիկան, տեխնոլոգիան (համակարգչային հմտություններ և գիտելիքներ), բնագիտական և ինժեներական (ճարտարագիտական) առարկաներն ու արվեստի տարբեր ճյուղերը։

STEAM-ի հիմքում ինտերակտիվ մոտեցումն է, երբ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան դասավանդվում են ոչ թե որպես իրարից անկախ առարկաներ, այլ տրամաբանական առումով փոխկապակցված են և լրացնում են մեկը մյուսին։

Ստանալով STEAM կրթություն՝ սաները փոքր տարիքից սկսում են աշխատել project-ներով, սովորում են կատարել թիմային աշխատանքներ, ձևավորվում է այլընտրանքային մտածողություն։

STEAM կրթական մոդելն ունի շուրջ 30 տարվա պատմություն և այսօր համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում։

ArtSTEM վարժարանը միակն է Հայաստանում, որն ամբողջականորեն կիրառում է STEAM միջազգային կրթական ծրագիրը, իսկ ավարտելուց շրջանավարտներին հանձնում է STEAM միջազգային վկայական։

Որո՞նք են STEAM-ի առավելությունները

Մեր օրերում կյանքը բավական արագ է զարգանում և այն մասնագիտությունները որոնք պահանջված էին տարիներ առաջ, այժմ արդեն դուրս են «նորաձևությունից» և նրանց փոխարինելու են գալիս նորերը։ Իսկ նոր մասնագիտություններից շատերը հենց պահանջում են STEAM հմտություններ։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում օրեցօր ավելանում է STEAM կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը։

STEAM կրթությունը զարգացնում է երեխայի ճարտարագիտական ու կառուցողական հմտությունները, զարգացնում է դիզայներական ճաշակը, բացահայտում այնպիսի թաքնված հմտություններ, որոնք այլ պարագայում դժվար թե հայտնաբերվեին։

Artstem College

Ինչու՞ է կարևոր STEAM կրթությունը

Գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը, մաթեմատիկան և արվեստները ներառում են ստեղծագործական գործընթացներ։

Համապատասխան պահանջված հմտությունների ուսուցումը, որոնք դինամիկ կերպով զարգացող աշխարհում կպատրաստեն երիտասարդներին դառնալ նորարարներ, կարևոր է ոչ միայն անհատների, այլև երկրի ապագայի համար։

Պատահական չէ, որ կրթության ոլորտի շատ փորձագետներ STEAM կրթությունը համարում են 21-րդ դարի կրթության հիմնական բաղադրիչը։

Artstem College

STEAM-ը ստեղծում է ուսուցման այնպիսի միջավայր, որում բոլոր աշակերտները կարող են ներգրավվել և իրենց ներդրումն ունենալ։

Ի տարբերություն կրթության ավանդական մոդելների, STEAM կրթությունը միավորում է առարկաները` պահելով դասերի միջև տրամաբանական կապը։

Այս ամբողջական մոտեցման արդյունքում աշակերտների ուղեղի 2 կիսագնդերը միաժամանակ աշխատում են հավասարաչափ։

STEAM-ը օգտակար է միջնակարգ դպրոցի աշակերտների համար բարձրագույն կրթություն ստանալիս հաջողությունների հասնելու համար, քանի որ գնալով շատանում են այն մասնագիտությունները, որոնք պահանջում են ունենալ STEAM հմտություններ։

STEAM ծրագրի կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ աշակերտները ոչ միայն սովորում են առարկան, այլև սովորում են` ինչպես պետք է սովորել, ինչպես հարցեր տալ, ինչպես փորձարկել, ինչպես ստեղծել։