Artstem College

Հզոր ու հաղթանակած Արցախից եմ գալիս

Այսօր ArtSTEM վարժարանում պատմության ուսուցչուհի ընկեր Մարտոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 5-8-րդ դասարանի աշակերտների «Հզոր ու հաղթանակած Արցախից եմ գալիս» խորագրով բաց դաս-միջոցառում՝ նվիրված Արցախում տիրող ներկայիս իրադրությանը։

Միջոցառման մեկնարկին սաները ներկայացրին Արցախի բազմադարյա պատմությունը, պատմեցին Արցախի քաղաքների ու վանքերի, Արցախում տեղի ունեցած պատերազմների ու դրանց ելքերի մասին։

🙏🙏🙏 Ապա բոլորով միասին արտասանեցին «Հայր Մերը »և աղոթեցին մեր հայրենիքի սահմաններն ամուր պահող զինվորների համար։

Երեխաները բեմադրեցին նաև փոքրիկ ներկայացում, որում ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը, չնայած իր բազմաչարչար պատմությանը, շարունակել է ու շարունակելու է ապրել իր հայրենի հողի վրա 🇦🇲🇦🇲🇦🇲

Ներկայացման ավարտին Արցախից եկած և մեր վարժարանում ուսանող սանը հպարտորեն ասաց, որ ինքը եկել է Արցախից՝ ՀԶՈՐ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱՐՑԱԽԻՑ…

Միջոցառումն ավարտվեց վարժարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի և ընկեր Մարտոյանի շնորհակալական խոսքերով։

#Հաղթելուենք 🇦🇲🇦🇲🇦🇲