Artstem College

Գիրք նվիրելու օր

2008 թվականից սկսած Հայաստանում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ` 《Գիրք նվիրելու օր》, որը վերածվել է իսկական տոնի։

Այն դարձել է երեխաների սիրելի տոներից մեկը և ամեն տարի նշվում է նաև մեր վարժարանում։

Տոնը նշվում է փետրվարի 19-ին` հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Այս տարի ևս երեխաները նվիրեցին և ստացան իրենց սիրելի գրքերը։

Այս հրաշալի տոնը նպաստում է նրան, որ երեխաները փոքրուց սկսեն արժեվորել գիրքը, հասկանան` որքան մեծ է գրքի նշանակությունը և որքան գեղեցիկ կարելի է մատուցել այն։

Պատահական չէ, որ այդ գեղեցիկ ավանդույթի համար մի ամբողջ տոն է ստեղծվել։

Պահպանենք այս գեղեցիկ ավանդույթը, սովորեցնենք մեր զավակներին սիրել գիրքը, սովորել ճիշտ և զգույշ վարվել գրքի հետ և նվիրել առիթ-անառիթ։

Չէ՞ որ գիրքն այն քիչ նվերներից է, որը կարելի է նվիրել անխտիր բոլորին։