Artstem College

«Բաց դռների» օր

«Բաց դռների» օրը վարժարանում մի յուրօրինակ հաշվետվություն է սաների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, որ նրանք ձեռք են բերել ողջ ուսումնական տարվա ընթացքում STEM առարկաներից։ Երեխաները վարժ ու անկաշկանդ ներկայացնում են իրենց անցած «գիտական» ու «ինժեներական» նյութերը, որոնք ուղեկցվում են գիտափորձերով, դիդակտիկ նյութերով, իրենց ձեռքով պատրաստած էլեկտրական, մեխանիկական ուսումնական սարքավորումներով՝ հաճելիորեն զարմացնելով ու հիացնելով իրենց ծնողներին, հյուրերին ու բոլոր ներկաներին։