Ինչպե՞ս և ինչու՞ թողնեմ խաղալիքներս և գնամ դպրոց

Խորհուրդներ ArtSTEM վարժարանի հոգեբան Անի Պողոսյանի կողմից ադապտացիոն շրջանը հեշտ հաղթահարելու համար
Հոգեբանության մեջ այս փուլը կոչվում է 《6 տարեկանի ճգնաժամ》։

Խաղերն աստիճանաբար փոխարինվում են ուսումնական գործընթացով, և երեխաները պետք է սովորեն

  • 45 րոպե կենտրոնացնել ուշադրությունն ու նստել դասերի
  • Հարաբերություններ ձևավորել հասակակիցների և ուսուցիչների հետ
  • Պահպանել կարգապահության կանոնները
  • Ունենալ պարտականություններ

Հոգեբանական տեսանկյունից այս գործընթացը սթրեսային և բարդ է երեխաների համար։

Կախված երեխայի հոգեբանական առանձնահատակություններից՝ այս փուլը տարբեր երեխաների մոտ կարող է տևել 2 շաբաթից մինչև կես տարի։
Ադապտացիոն փուլը հեշտ հաղթահարելու և նրան հեշտ հարմարվելու համար շատ կարևոր է ուսուցիչների, ծնողների, հարազատների, երբեմն էլ՝ հոգեբանի աջակցությունը։

  • Ցանկալի է, որ ծնողները նախապատրաստեն երեխային մինչև դպրոց գնալը։
  • Ուսուցիչների դերը այս պարագայում երեխաներին մոտիվացնելն է՝ հաշվի առնելով նրանց անհատական առանձնահատկությունները։ Նրանք պետք է տարբեր մեթոդներով սեր և հետաքրքրություն առաջացնեն ուսման և դպրոցի հանդեպ։
  • ArtSTEM վարժարանի տնօրինությունը մեծ նշանակություն է տալիս սաների հետ հոգեբանական աշխատանքներ անցկացնելու գործընթացին։
    Սաների հետ խմբային և անհատական եղանակներով աշխատում են վարժարանի հոգեբանները, ինչի արդյունքում ադապտացիոն շրջանը տեղի է ունենում հնարավորինս հեշտ և առանց լարվածության։

Հիմնական առարկաներին զուգահեռ երեխաները վարժարանում անցնում են պար, արևելյան մարտարվեստ (որոնք ի դեպ անցկացվում են բացօթյա), ինչը ևս նպաստում է ադապտացիոն շրջանը հեշտ հաղթահարելուն։

Դասերն անցնում են խաղային մեթոդներով և շատ դինամիկ են։

Եթե ունեք թեմայի վերաբերյալ հարցեր, հոգեբանը սիրով կպատասխանի Ձեր հարցերին։