Artstem College

Հրաժեշտ Այբբենարանին

Վարժարանում հաճախակի են կազմակերպվում բազմաբնույթ միջոցառումներ ու ցերեկույթներ, բայց կա մի միջոցառում, որ անմոռանալի է ցանկացած մարդու ողջ կյանքում՝ «հրաժեշտ այբենարանին», հուզված են բոլորը՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները…

Ահա հերթական սերունդն է գրաճանաչ դարձել, ողջ դասարանով հավաքվել են Մեսրոպ Մաշտոցի սուրբ շիրիմի առջև և հայեցի շնորհակալության ու երախտիքի խոսքեր են ասում հայոց լեզվի առաջին ուսուցչին։