Այցելություն Գրականության և արվեստի թանգարան

Պետք է տեղադրել արտադպրոցական կյանք սեկցիայում, վերնագիրը՝ Այցելություն Գրականության և արվեստի թանգարան

ArtSTEM վարժարանի 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սաների այցը Գրականության և արվեստի թանգարան։

Ինչպես հուշում է մեր վարժարանի անվան առաջին մասը, մենք խիստ կարևորում ենք արվեստի դերը երեխայի գեղագիտական ճաշակի զարգացման հարցում։

Թատրոն առարկայի դասաժամին սաները վարժարանում ունեցել էին «Ես բեմանկարիչ եմ» թեմայով զրույց-քննարկում, ծանոթացել էին բեմական հագուստի տեսակներին։

Որպես թեմայի շարունակություն՝ սաներն այցելեցին թանգարան, ունեցան հետաքրքիր էքսկուրսիա, իսկ վերջում ներկեցին դերասանների հագուստը իրենց պատկերացրած գույներով։

Օրը հագեցած էր վառ տպավորություններով։