Artstem College

Գրիգորի Առաքելով

Ծանոթացե’ք, ArtSTEM վարժարանի շախմատի ուսուցիչ Առաքելով Գրիգորին է՝ շախմատի վարպետի թեկնածու

Ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, ունի 8 տարվա շախմատի մարզչական և մրցավարական փորձ, լիցենզավորված մարզիչ-մանկավարժ է։

Աշխատում է նաև Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ։ Իր մարզչական գործունեության ընթացքում ունեցել է ավելի քան 50 կարգային սան։

Ի դեպ մեր վարժարանի սաներից երկուսը ևս կարգային են։

Վարժարանում ավանդույթ է դարձել մրցաշարերի անցկացումը, որով ուսուցիչը ստեղծում է մրցակցային մթնոլորտ և ոգևորում սաներին։

Անգամ օնլայն դասերի ժամանակ ուսուցիչը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում էր օնլայն մրցումներ և աշակերտներն ամենայն ոգևորվածությամբ մասնակցում էին մրցույթներին։