«ԱրտՍՏԵՄ» վարժարանի 7-րդ դասարանի սաները «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում ներկայացրին ՀՀ անկախության գործընթացը։ Երեխաներն իրենց պատրաստած պատկերազարդ սահիկաշարերի օգնությամբ ցույց տվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության վերելքներն ու վայրէջքները։ Վերլուծելով Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը՝ <> վարժարանի սաները, կարևորելով հայկական պետականության առաջընթացը, ներկայացրեցին իրենց եզրակացությունները։