Հույզերը մեր զգացմունքներն են, երբ ուրախանում ենք, տխրում կամ զայրանում։ Դրանք օգնում են մեզ հասկանալ ինքներս մեզ և շրջապատողներին։ Երեխաները պետք է սովորեն ճանաչել ու ճիշտ արտահայտել իրենց հույզերը։

Վարժարանի հոգեբանը առաջին դասարանցիներին օգնում է հարմարվել դպրոցական միջավայրին և հաղթահարել նոր իրավիճակների հետ կապված լարվածությունը։ Նա աջակցում է երեխաներին ճանաչելու իրենց հույզերը, սովորեցնում է ճիշտ ձևով արտահայտել դրանք և լուծել փոքր կոնֆլիկտներ։ Հոգեբանի համագործակցությունը ուսուցիչների և ծնողների հետ նպաստում է, որ աշակերտները վարժարանում մշտապես իրենց զգան անվտանգ ու վստահ։